Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 17.02.2021 - 05.03.2021

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­­տակն է իրավական կարգավորմամբ ապահովել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ կտրվածքում՝ 2011֊2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
0 473

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.12.2020 - 08.01.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի №30Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար սահմանել ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տարեկան պարբերականությամբ (յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն:
0 851

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 20.11.2019 - 06.12.2019

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկան հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի N325Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներ Նախագծով նախատեսվում է սահմանել անհատական հանրային ամրակցված կամ շարժական կապի հեռախոսացանցերում զանգերի վերջնավորման մեծածախ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և կիրառման կարգը։
0 2373

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.10.2018 - 04.11.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ Հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտները համարվում են առաջնային կարևորություն ունեցող ոլորտներ: Հայկական և լեհական ընկերությունները ակտիվորեն համագործակցում են այդ բնագավառում, մասնակցում կազմակերպվող ցուցահանդեսներին/ EXPO-ներին, գիտաժողովներին: 2018թ. փետրվարին կայացած հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ ամրագրված է կողմերի հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը տվյալ ոլորտում: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը գտնում ենք նպատակահարմար:
0 3258

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.12.2017 - 31.01.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող մի շարք հաշվետվություններ միավորել մեկ ընդհանուր հաշվետվության ձևի մեջ: Համաձայն նոր նախագծի՝ ծառայություններ մատուցող անձինք հաստատված հաշվետվությունների լրացված և ստորագրված տարբերակները հանձնաժողով են ներկայացնելու առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով՝ ուղեկցող գրությամբ: Հաշվետվության ձևերը ծառայություններ մատուցող անձինք պետք է ներբեռնեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից (www.psrc.am), լրացնեն և ստորագրեն դրանք, այնուհետև լրացված և ստորագրված հաշվետվությունների, ինչպես նաև ուղեկցող գրության սկանավորված տարբերակներն ուղարկեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Միաժամանակ, համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվությունը պետք է հանձնաժողով ներկայացվի տարեկան կտրվածքով, իսկ մյուս հաշվետվությունները՝ կիսամյակին կտրվածքով:  Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվության ձևում հանվել են ամրակցված կապի ակտիվ բաժանորդների վերաբերյալ սյունակները, քանի որ ամրակցված կապում ակտիվ բաժանորդային համար հասկացությունը չի օգտագործվում, այլ միայն օգտագործվում է զբաղեցրած բաժանորդային համար հասկացությունը: Բացի այդ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության հաշվետվության ձևում հանվել են մի քանի տեխնոլոգիաներ պարունակող տողեր, որոնք ակտուալ չեն և լիցենզավորոված անձինք այդ տեխնոլոգիաներով ծառայություններ չեն մատուցում: Նույն հաշվետվության ձևում 5-րդ կետը՝ ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ, մշակվել է և ներառում է ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի, բնակավայրերի, գործող տեխնոլոգիաների և բաժանորդների քանակի:
0 4643