Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.08.2025 - 28.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է  «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 53-Ն որոշման Հավելվածի 37-րդ կետից հանել «ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների վերաբերյալ տեղեկությունները՝ յուրաքանչյուր անվանական արժեքի համար, հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիայի և պաշտպանության առանձնակի հատկանիշների,» բառերը։ ՀՀ դրամանիշերի թողարկման նպատակով մրցույթների կազմակերպման համար հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիայի և պաշտպանության առանձնակի հատկանիշների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիքի շարքում չդասվելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում այդ ցանկից հանել նաև «ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների վերաբերյալ տեղեկությունները՝ յուրաքանչյուր անվանական արժեքի համար։
Մնաց {days} օր
0 1293

Քննարկվել է 21.07.2025 - 05.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է․ Մեկ տարով երկարաձգել Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով օժանդակություն ստանալու համար դիմելու վերջնաժամկետը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կորպորատիվ կառավարման կանոնագրքին միացած լինելը սահմանել որպես ծրագրով օժանդակություն ստանալու նախապայման։ Հստակեցնել պարտատոմսերի շրջանառության օժանդակության համար դիմելու և ստանալու ընթացակարգը։ Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և ցուցակման գործիքի դեպքում փոխհատուցման ենթակա ծախսերի մեջ ներառել ներդրումային ծառայությունների ձեռքբերման ծախսը։ Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման ծախսի փոխհատուցման գործիքի դեպքում սահմանել փոխհատուցման ենթակա ծախսերի առավելագույն չափ՝ 50 մլն ՀՀ դրամ։ Կատարել այլ տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 1125-Լ որոշմամբ տրված կարգավորումների հստակությունն ապահովելու նպատակով։
Մնաց {days} օր
0 1370

Քննարկվել է 30.05.2024 - 15.06.2024

"Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ՝ կապված կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ԱԳՏ-երի զարգացման և նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ, ինչը կապահովի ՀՀ-ում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին:
Մնաց {days} օր
18 20619
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: