Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

20.01.2026 06.02.2026
«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ: Մեր օրերում ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։
Մնաց {days} օր
0 141

Քննարկվել է 09.04.2025 - 24.04.2025

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի N 973-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքով նախատեսված կարգավորման իրացումն է և հիշյալ օրենքից բխող փոփոխությունների իմպլեմենտացումը, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործառույթների անխափան կատարումն ապահովելն է:
Մնաց {days} օր
0 2900

Քննարկվել է 04.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի 4-րդ կետով սահմանված՝ հաստատության վարչատնտեսական գործառույթների պատվիրակման լիազորություն պետք է սահմանել նաև լիազորված մարմնի համար: Պատվիրակման լիազորություն սահմանելու դեպքում լիազոր մարմինը ևս կարող է պատվիրակել այս գործառույթներն ըստ անհրաժեշտության, օրինակ՝ երբ թափուր տեղը չհամալրվելու կամ գնումների գործընթացը ֆինանսապես ավելի շահավետ դարձնելու նպատակահարմարությունից ելնելով հաստատության վարչատնտեսական գործառույթների ամբողջությամբ կամ մասնակի պատվիրակելը կարող է ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ լինել:  
Մնաց {days} օր
0 3750

Քննարկվել է 04.07.2023 - 19.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1459-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 872-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2159-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1100-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1192-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1366-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքների պահանջների կատարումը, ինչպես նաև՝ Կառավարությանն առնընթեր Ոստիկանությանը վերապահված համապատասխան գործառույթները նոր ստեղծված՝ Ներքին գործերի նախարարությանը վերապահելու հնարավորությունը։   
Մնաց {days} օր
0 4428

Քննարկվել է 21.10.2022 - 05.11.2022

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից, մասնավորապես՝ «Դատախազության մասին» ՀՕ-198-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2017 թվականի նեյեմբերի 17-ին, ուժի մեջ մտել՝ 2018 թվականի ապրիլի 9-ին: Օրենքի գործողության շուրջ 3 տարիների ընթացքում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնց վերաբերյալ Օրենքի կարգավորումները պարունակում են տարընթերցումներ, օրենսդրական բացեր և ներքին հակասություններ: Բացի այդ, «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՕ-207-Ն օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն հստակեցնել ՀՀ դատախազության կառուցվածքին վերաբերող՝ Օրենքում առկա կարգավորումները: Հարկ է արձանագրել նաև «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ հրամանով հաստատված գործողությունների ծրագրով առկա են ՀՀ դատախազության բարեփոխումներին առնչվող որոշակի կետեր, որոնց իրացումը հնարավոր է ապահովել Օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: Այսինքն, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ՀՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետ իրացումն օրենսդրության մեջ:
Մնաց {days} օր
0 5798

Քննարկվել է 17.12.2021 - 07.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով Անտառային օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը, ինչպես նաև լիազորող նորմեր սահմանել առաջիկայում պլանավորված մշակվելիք իրավական ակտերի համար։
Մնաց {days} օր
0 6277
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: