Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 21.10.2019 - 05.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1769-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքը ամբողջությամբ, ինչպես նաև սահմանել կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկը, կորպորատիվ կառավարման ուղեցույցը և գնահատման չափորոշիչները՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավմանը աջակցելու, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով:
1 659

Քննարկվել է 10.09.2019 - 25.09.2019

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխություններն ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը համապատասխանեցնելուն, բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրին փոխանցելուն, և դրա արդյունքում այդ տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելուն։
0 1162

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.03.2018 - 01.04.2018

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագիծը մշակվել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու և դրա արդյունքում նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի  «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացը ապահովելու նպատակով:
0 3716