Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 26.03.2025 - 10.04.2025

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականությունները ու լրացուցիչ ճանապարհային անվտանգության աուդիտի նշանակման դեպքերը, ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը, ժամկետները և վերապատրաստման իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․2-րդ հոդվածով նախատեսված ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգ սահմանելու պահանջով, որը բխում է ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման ճանապարհային քարտեզի 32-րդ կետի՝ մասնավորապես Համաձայնագի Հավելված 1-ով նախատեսված  «Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի  2008/96/ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում ճանապարհային անվտանգության աուդիտի կիրառման գործընթացներ ներդնելու և պահանջով։
Մնաց {days} օր
0 1728
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: