Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց սահմանի հատման դեպքում՝ տրանսպորտային հսկողության, անձնագրային հսկողության, ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող սահմանային հսկողության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ անձնական օգտագործման ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների և առանց մաքսատուրքի և հարկերի անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների նկատմամբ իրականացվող հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից, մաքսային կարգավորման օրենսդրության համապատասխան իրականացված սահմանային հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես ազգային անվտանգության մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։
Մնաց {days} օր
0 4454
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: