Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 24.09.2025 - 09.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՈՎՀ. ՉԵՔԻՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը էլ ավելի կբարձրացնի Հայաստանի ազգային երգչախմբի հեղինակությունը, կնպաստի նրա հանրային ճանաչելությանը Հայաստանի սահմաններից դուրս, կդառնա երգչախմբի խորհրդանիշը, Մաեստրոյի ավանդի գնահատման լավագույն դրսևորումը։
Մնաց {days} օր
0 854

Քննարկվել է 15.09.2025 - 30.09.2025

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0) 2026-2035 թվականների համար: Փաստաթուղթը մշակվել է ըստ Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 11-րդ մասերի, ինչպես նաև 1/CP.21 որոշման 23 և 24 կետերի, Փարիզյան համաձայնագրի այլ համապատասխան դրույթների՝ առաջնորդվելով առաջին գլոբալ գնահատման 1/CMA.5 որոշման արդյունքներով։լ Կիմայի փոփոխությունը նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա: Ավելանում է բնական աղետների քանակը և փոխվում են բնական ցիկլերը (երաշտների, վաղ ցրտահարությունների, անտառային հրդեհների և ջրհեղեղների թվի աճ), կրճատվում է կենսաբազմազանությունը: Այդ պատճառով, չնայած մարդածին ջերմոցային գազերի (ՋԳ) գլոբալ արտանետումներում Հայաստանի աննշան մասնաբաժնին՝ 0.02%, երկիրն ակտիվորեն մասնակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային գործընթացներին։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002 թվականի դեկտեմբերին և վերջինիս Դոհայի փոփոխությունը, ինչպես նաև Փարիզյան համաձայնագիրը (ՓՀ)՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող առաջին գլոբալ պայմանավորվածությունն է, որը սահմանում է կլիմայի փոփոխությանը դիմակայման պլան՝ նպատակ ունենալով գլոբալ տաքացման աճը նախաարդյունաբերական մակարդակի համեմատ պահել 2°C-ից ցածր մակարդակում, միաժամանակ ձգտելով այն հասցնել մինչև 1.5 °C-ի:   ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. էր, ինչը ժամանակ է ապահովել վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։ Այս նպատակով, ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N610-Լ որոշմամբ հաստատվեց ՓՀ ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ 2) 2021-2030 թվականների համար: ԱՍԳ 2 համաձայն 2030 թ. նպատակն է չգերազանցել ջերմոցային գազերի արտանետումների 15047 ԳգCO2 համարժեք չափը, այսինքն՝ նվազեցնել արտանետումները 40%-ով 1990թ. համեմատ: Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ երկրները յուրաքանչյուր հինգ տարին մեկ նախապատրաստում և հաղորդում են ազգային մակարդակով սահմանված հանձնառության մասին՝ ներառելով հաջորդող տասնամյա ժամանակաշրջանը: Ի կատարումն այս պարտավորության՝ Կառավարությունը հաստատում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0):  Միաժամանակ, նախագիծը ձևավորվել է ՓՀ իրականացման որոշումներով սահմանված ձևաչափին և բովանդակության նկատմամբ նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի ԱՍՀ 3.0-ի մշակման հիմքում 2023 թ․ Գլոբալ գնահատման արդյունքներն են, որոնցում ընդգծվում են հավակնությունների մեծացման, թափանցիկության ընդլայնված շրջանակի կայուն համակարգեր ունենալու և արդարացի անցման անհրաժեշտությունը։ Օգտագործելով ՄԱԿ-ի ԿՓՇԿ 2024 թ․ համապատասխան զեկույցը՝ Հայաստանը համադրել է իր վերանայված ԱՍՀ-ն միջազգային միտումների հետ՝ արտացոլելով հավակնությունների բարձրացման ցիկլը։ Հիմնվելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում նախկին հանձնառությունների վրա՝ Հայաստանի ԱՍՀ 3․0-ն կարևոր առաջընթաց է երկրի կլիմայական քաղաքականության ուղղությամբ՝ 2026–2035 թթ․ համար սահմանելով հստակ, ամբողջ տնտեսությունը ներառող մեղմման և հարմարվողականության նպատակներ։ Փաստաթուղթը սահմանում է ՋԳ արտանետումների կրճատման ինչպես ոչ պայմանական (44%), այնպես էլ պայմանական թիրախներ (52%) 1990 թ․ մակարդակի համեմատությամբ՝ արտահայտելով Հայաստանի ռազմավարական անցումը ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխությանը դիմակայուն զարգացող մոդելի՝ հանձնառու հասնելու  Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C-ից ցածր նպատակին։
Մնաց {days} օր
1 1878

Քննարկվել է 13.06.2025 - 03.07.2025

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի մշակումը պայմանավորված է տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1439

Քննարկվել է 14.04.2025 - 29.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 913-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» N 913-Ն որոշումը։
Մնաց {days} օր
0 1648

Քննարկվել է 30.09.2024 - 18.10.2024

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի հետևյալ բացերով` օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը, հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները, բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները, բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը, բացակայում են արգելավայրի պահպանության ռեժիմի առանձնահատկությունները, բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության առանձնահատկությունները, բացակայում են կենսոլորտային պահպանավայր ստեղծման և կառավարման հարցերը: Ինչպես նաև` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափորոշիչներին, մասնավորապես` ապահովել «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը, նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:
Մնաց {days} օր
0 4105

Քննարկվել է 11.09.2024 - 01.10.2024

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Տարածական տվյալների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ կողմերի միջև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) տարածական տվյալների փոխանակման և հասանելիության, ինչպես նաև օգտագործման և կառավարման հետ կապված հարաբերությունները:    Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի և համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից վարվող ոլորտային գեոպորտալների ներդրման և կառավարման, դրանց փոխգործելիության ապահովման, հասանելի տարածական տվյալների սահմանափակումների իրավական կարգավորումների անհրաժեշտությամբ:    ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման գործընթացները միջազգային և ազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել տվյալների փոխանակման մեթոդները և հասանելիության տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև, որպես վերը նշված գործընթացների արդյունվետ կառավարման միջոց, առաջարկվել է, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ կողմերի միջև կնքել ծառայությունների մատուցման համաձայնագիր, որը ներառում է տվյալների և ծառայությունների մեկ ամբողջական փաթեթի տրամադրումը: Համաձայնագրով որոշվում է տեղեկատվական համակարգերի փոխգործելիության կազմակերպումը:   Նախագծով սահմանվելու է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, հստակեցվելու է շահագրգիռ մարմինների միջև տվյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ապահովվելու է տարածական տվյալների արդյունավետ փոխանակումը, հասանելիության բարձր որակը և օգտագործման անվտանգությունը:
Մնաց {days} օր
0 2562

Քննարկվել է 14.08.2024 - 02.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 618 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներին համապատասխանեցման հանգամանքներով:
Մնաց {days} օր
0 2599

Քննարկվել է 01.08.2024 - 17.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներից:
Մնաց {days} օր
0 3097

Քննարկվել է 31.07.2024 - 18.08.2024

««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը:  «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին։ Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային բացթողումների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը։
Մնաց {days} օր
0 2856
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: