Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 26.06.2025 - 11.07.2025

ԳԱՐՐԻ ԳԱՐԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրա  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Մնաց {days} օր
0 1929

Քննարկվել է 26.06.2025 - 11.07.2025

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ    «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-387-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրվել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգի հաստատումը՝ որպես լիազորող նորմ: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը տևական ժամանակ թափուր է մնում օրենքի պահանջին համապատասխանող հավակնորդների բացայակությամբ կամ դիմողների՝ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար:
Մնաց {days} օր
25 2923

Քննարկվել է 26.06.2025 - 12.07.2025

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնները ներառվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ավագ ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմերի՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերում:
Մնաց {days} օր
0 1731

Քննարկվել է 26.06.2025 - 12.07.2025

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնները ներառվում են ՀՀ զինված ուժերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերում:
Մնաց {days} օր
0 1669

Քննարկվել է 26.06.2025 - 12.07.2025

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնները ներառվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման դրամական օգնությունների:
Մնաց {days} օր
0 1722

Քննարկվել է 26.06.2025 - 12.07.2025

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնները ներառվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկում:
Մնաց {days} օր
0 1520

Քննարկվել է 25.06.2025 - 11.07.2025

ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԷՄԻՆ ՍՈՒՐԵՆԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՏՈՒԵՎԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՂԱՆԴԻԼԻ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ ենթակետերը:
Մնաց {days} օր
0 1595

Քննարկվել է 25.06.2025 - 10.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող  մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։ Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։
Մնաց {days} օր
3 1753

Քննարկվել է 25.06.2025 - 10.07.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների համար ստեղծել բարենպաստ պայման՝ որպես ԱԱՀ-ից ազատված գործարք նախատեսելով նաև ազատ տնտեսական գոտու տարածքում ծառայությունների մատուցման գործարքները։
Մնաց {days} օր
0 1625
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: