Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.07.2022 - 28.07.2022

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Մնաց {days} օր
3 11462

Քննարկվել է 13.07.2022 - 29.07.2022

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում բարեփոխումների իրականացում՝ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու նպատակով։ Ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի կազմակերպման նոր լուծումների սահմանում։
Մնաց {days} օր
2 4086

Քննարկվել է 12.07.2022 - 27.07.2022

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, առավելապես բացահայտել քողարկված բռնության դեպքերը:
Մնաց {days} օր
0 5939

Քննարկվել է 11.07.2022 - 26.07.2022

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության Բժշկական վարչության պոլիկլինիկան հնարավորություն կստանա լիցենզիա ունենալու:
Մնաց {days} օր
0 6036

Քննարկվել է 11.07.2022 - 26.07.2022

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ-հետախուզական օրենքի հասկացութական ապարատը համապատասխանեցնել քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում օգտագործվող դեֆինիցիաներին, ինչպես նաև ապահովել օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ու քրեաիրավական նորմերի ներդաշնակ իրացումը:
Մնաց {days} օր
6 8196

Քննարկվել է 08.07.2022 - 28.07.2022

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Էկոլոգիական խնդիրների լուծման, հասարակության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացման և բացասական հետևանքների կանխման, էկոլոգիական կրթության և դաստիարակության գործիքակազմի ընդլայնման, դրանց արդյունավետ իրականացման պատասխանատուների շրջանակի հստակեցման, էկոլոգիական իրազեկման, էկոլոգիական տեսակետների և գաղափարների տարածման իրավական հիմքերի ամրագրման, էկոլոգիական կրթության իրականացման գործընթացի համակարգման, էկոլոգիական կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման համակարգում համայնքների դերի բարձրացման նպատակով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են նաև էկոլոգիական կրթության համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինների շրջանակի և դրանց լիազորությունների տարանջատման և ամրագրման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 7385

Քննարկվել է 06.07.2022 - 21.07.2022

"ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման խթանումը,  նորարարության զարգացումը և  ներդրումների ապահովում, խաղային գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորում, ինչպես նաև դրա նկատմամբ պետական վերահսկողության սահմանում:
Մնաց {days} օր
2 8668

Քննարկվել է 06.07.2022 - 21.07.2022

...   ...
Մնաց {days} օր
0 4815
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: