Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.07.2025 - 18.07.2025

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ Թ. 1 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:  Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Էրեբունի  Վարդաշեն 6-րդ փողոցի 68/2 հասցեում գտնվող՝ 4890.4 քառ. մետր մակերեսով կրթահամալիրը, 234.0 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 30.2 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 6.3 քառ. մետր մակերեսով պահակատունը,  16.6 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 12.4 քառ. մետր (27.28 խ.մ.) մակերեսով պարիսպը, 77.4 քառ. մետր (270.9 խ.մ.) մակերեսով պարիսպը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 1.080243 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 14122016-01-0214 վկայական) (այսուհետև՝ Անշարժ գույք) հետ վերցնել «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
Մնաց {days} օր
2 2194

Քննարկվել է 02.07.2025 - 17.07.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Նախագծերով առաջարկվում է՝ 1) հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները։ Մասնավորապես նախատեսվում է՝ - բնապահպանականի հարկի վճարման ժամկետ սահմանել մինչև ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը։ Սահմանվում է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։ Միաժամանակ, մաքսային մարմինները կատարում են բնապահպանական հարկի պարտավորությունների (այդ թվում՝ բնապահպանական հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի)  հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար, - ճանապարհային հարկի վճարման ժամկետ սահմանել մինչև ավտոտրանսպարտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը, միաժամանակ, ՀՀ տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչև ՀՀ տարածքում գտնվելու տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող 5-րդ օրը, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը։ Սահմանվում է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։ Միաժամանակ, մաքսային մարմինները կատարում են ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝   վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար, - «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ կետով սահմանված դրույքաչափերը վերանայել, քանի որ ըստ էության 4-րդ կետի շրջանակներում պետական տուրք վճարողները միևնույն է ներկայացնում են ապրանքների հայտարարագիր և 5-րդ կետի շրջանակներում վճարում են պետական տուրք: 2) ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել միասնական՝ նկատի ունենալով այն, որ նորմաների սահմաններից ավելի արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ նախատեսված է վարչական պատասխանատվություն, և բացի այդ պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացումն անիրատեսական է, 3) սահմանել, որ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից։ Տվյալ դեպքում, ճանապարհային հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը կհավաստվի համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքով։
Մնաց {days} օր
0 1744

Քննարկվել է 02.07.2025 - 17.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է պետական և համայնքային ենթակայության շենքերի և շինությունների մատչելիության նախագծային աշխատանքների պատվիրակում՝ ըստ առաջնահերթ խնդիրների:
Մնաց {days} օր
0 2099

Քննարկվել է 01.07.2025 - 16.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲՈՎԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՄՐԱԿԻՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու նպատակն է՝ ապահովել սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին և 2-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը նորակառույց ուսումնական շենքում կազմակերպելու միջոցով, բարձրացնել ուսման որակը՝ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
Մնաց {days} օր
0 1488

Քննարկվել է 01.07.2025 - 21.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։
Մնաց {days} օր
3 2212

Քննարկվել է 01.07.2025 - 01.08.2025

«ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծերի փաթեթը կոչված է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների (արտադրանքի) (այսուհետ՝ ԱԸՊ ապրանքներ (արտադրանք)) արտադրողների և ներմուծողների (այսուհետ՝ արտադրողներ) կողմից թափոնների որոշ տեսակների (հատուկ թափոնների) հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։ Այդ համակարգի արդյունավետ գործառումն ապահովելու համար, ի թիվս այլնի, Նախագծերի փաթեթով առաջարկվել է էարտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (այսուհետ՝ ԱՊԿ)  ստեղծում, ֆինանսական միջոցների հավաքագրման ծախսարդյունավետ ու ինքնածախսածածկող տնտեսական մոդել, ԱՊԿ-ի փոխհարաբերությունների կանոնակարգում արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ, ինչպես նաև ԱԸՊ ինստիտուտի գործառումն ապահովող բնապահպանական, ֆինանսական, իրավական ու տեղեկատվական գործիքակազմի։ Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու որոշակի տեսակի թափոնների (հատուկ թափոնների) պարտադիր գործածությունը էկոլոգիապես անվտանգ եղանակներով։ Այդպիսի եղանակներ են հատուկ թափոնների տեսակավորված հավաքը (առաջնային տեսակավորում սկզբնաղբյուրում), երկրորդային տեսակավորումը (առաջնային տեսակավորում անցած թափոնի գործարանային տեսակավորում), փոխադրումը պահումը, տեղադրումը, կրկնակի օգտագործումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը և վնասազերծումը, որոնք ունեն նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
Մնաց {days} օր
3 4345

Քննարկվել է 01.07.2025 - 16.07.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով առաջարկվում է, որ Միասնական սոցիալական ծառայությունը վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ նշանակելուց (հաշվարկելուց, վերահաշվարկելուց) հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում, մասնավորապես, գործատուների վարձու աշխատողներին վճարված նպաստների և դրանցից պահված (հաշվարկված) և վճարված եկամտային հարկի չափի վերաբերյալ անհատական տվյալներ, որոնք մուտքագրվում են վարձու աշխատողի անհատական հաշիվ։
Մնաց {days} օր
0 1429

Քննարկվել է 30.06.2025 - 15.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՆԻՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու նպատակն է՝ ապահովել սովորողների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը, բարձրացնել ուսման որակը՝ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
Մնաց {days} օր
0 1475

Քննարկվել է 30.06.2025 - 16.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ:
Մնաց {days} օր
0 1557
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: