Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.08.2022 - 09.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, կսահմանվեն բարձրագույն խմբի պաշտոններին համարժեք կոչումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության համար:
Մնաց {days} օր
1 5062

Քննարկվել է 24.08.2022 - 09.09.2022

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ      Օրենքի նախագծի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ: 
Մնաց {days} օր
29 27906

Քննարկվել է 22.08.2022 - 06.09.2022

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ «Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերով՝ -       հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները և սահմանվել են նոր հասկացություններ, -        զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացման և ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու հայկական զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին նպաստելու նպատակով նախատեսվել են դրույթներ ոլորտի վարչական ռեգիստրի ներդրման և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման վերաբերյալ, -        զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների նկատմամբ չափանիշերի սահմանման և պահպանման, սպառողի իրավունքների լիարժեք իրականացման ապահովման և այդպիսով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման  նպատակով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների,  զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչպես նաև նախատեսվել են պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, -          Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների  խախտումների կանխարգելման և վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությանը և խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:
Մնաց {days} օր
8 8760

Քննարկվել է 22.08.2022 - 06.09.2022

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կարող է իրականցվել համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, ինչի արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ:
Մնաց {days} օր
0 4980

Քննարկվել է 19.08.2022 - 05.09.2022

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերը մշակվել են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման և մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով և ի կատարումն ՀՀ կառավարության 2021թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.1-ին կետի, համաձայն որի ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվեն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր։ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող հիմնական օրենքը «Սոցիալական աջակցության մասին» օրենքն է, որն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական աջակցության ոլորտում տեղի են ունեցել պետական մակարդակում մի շարք կառուցվածքային, գործառութային փոփոխություններ («Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97 օրենքի, Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման, Վարչապետի 2021 թվականի փետրվարի 26-ի N 172-Լ որոշման հիման վրա՝ սոցիալական պաշտպանության հիմնական 4 ոլորտների գործառույթները 2021 թվականի ապրիլի 1-ից իրականացնում է մեկ մարմին՝ Միասնական սոցիալական ծառայությունը՝ իր ստորաբաժանումների միջոցով), բացի այդ առկա են ոլորտներ, որոնք ենթակա են օրենսդրական կարգավորման (օրինակ, հրատապ արձագանք պահանջող իրավիճակների հետ կապված իրավահարաբերություններ և այլն) կամ վերանայման կամ զարգացման (օրինակ, սոցիալական աշխատանքի ոլորտը և այլն), անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ հիմք ընդունելով սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրները, բացերը, նախատեսվող բարեփոխումները և Հայաստանի Հանրապետության կառավարության առջև դրված խնդիրներն ու նպատակները, ներառյալ միջազգային ստանդարտներն ու պարտավորությունները։ Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների ծավալն՝ առավել նպատակահարմար է համարվել ոչ թե լրացումներ և փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, այլ գործողը ճանաչել ուժը կորցրած և ընդունել նոր օրենք։ Օրենսդրության ներդաշնակությունն ու համահունչությունն ապահովելու նպատակով՝ զուգահեռաբար համապատասխանեցման փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև այլ՝ հարակից օրենքներում։
Մնաց {days} օր
36 15859

Քննարկվել է 19.08.2022 - 03.09.2022

Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենք Նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեում առավել բանիմաց և հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։ Ինչպես նաև կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի Կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը։
Մնաց {days} օր
2 5118

Քննարկվել է 19.08.2022 - 03.09.2022

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ  պայմաններ ստեղծելու, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժշտ ապրանքների ներմուծման պարագայում՝ ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացման արաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 5351

Քննարկվել է 17.08.2022 - 02.09.2022

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծ: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել ամբողջական կարգավորել իրավական փոխօգնության ոլորտում ծագող հարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք և գործուն մեխանիզմներ՝ իրականցնելով ոլորտում լայն շրջանակի համագործակցություն:   
Մնաց {days} օր
0 5199

Քննարկվել է 17.08.2022 - 01.09.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009 թվականից մեկնարկած Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի առաջին փուլը: «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կենտրոն) գործում է 2020 թվականի հունիսից: Կարող ենք փաստել, որ սա ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող կենտրոն է: Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 100 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (այսուհետ` ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն: Կենտրոնում ստեղծվել են նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված մասնագետներն անցնելով համապատասխան վերապատրաստումներ, կնպաստեն ծառայությունների ծավալների մեծացմանը: Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաև առկա է սերտ և ակտիվ համագործակցություն «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով և կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, կենտրոնի առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը: Կենտրոնը սերտ համագործակցում է նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Հարկ է նշել, որ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Ուռուցքաբանական համալիր ծառայությունների մատուցման տեսանկյունից անհրաժեշտ է, որ ուռուցքաբանության կենտրոնն ունենա նաև ուռուցքաբանության մեջ այսօր անփոխարինելի համարվող ՊԷՏ/ՀՏ, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային օջախները, տալ դրանց քանակական և որակական գնահատականը: ՊԷՏ/ՀՏ-ի դերը մեծանում է բարորակ և չարորակ նորագոյացությունների տարանջատման, նորագոյացության տարածվածության գնահատման և բուժումից հետո հիվանդության կրկնության վաղ հայտնաբերման գործընթացում: Այսպիսով, ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելու նպատակով: Նախագծով առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից` օրենքի հավելվածով հաստատված ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:
Մնաց {days} օր
0 4892
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: