Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 22.05.2019 - 07.06.2019

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծեր Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո անհրաժեշտ է իրականացնել մի շարք փոփոխություններ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտային իրավական ակտերում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լիարժեք մշակել և իրականացնել Կառավարության քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված բնագավառում՝ ինչի արդյունքում կազմակերուպությունների կանոնադրությամբ սահմանված որոշ լիազորություններ փոխանցվելու են Արտակարգ իրավիճակների նախարարությանը և սահմանվելու են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:  
Մնաց {days} օր
23 15034

Քննարկվել է 22.05.2019 - 06.06.2019

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:  Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություն. 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում 2. Սոցիալ-տնտեսական ոլորտում  գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 5. Գենդերային խտրականության կանխարգելում: Նախագծի շրջանակում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:  
Մնաց {days} օր
33 23305

Քննարկվել է 21.05.2019 - 05.06.2019

«Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոց, 8 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող շենքի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը և 0.33 հա հողամասը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին ամրացնելու հանգամանքով:
Մնաց {days} օր
0 10066

Քննարկվել է 21.05.2019 - 06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №456Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №456Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի   1-ը վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ վերոնշյալ պայմանագրերի հավելվածով հաստատված 4-րդ և 7-րդ հավելվածներում արտադրող կայանների տեխնիկական հարաչափերի, հոսանքի և լարման չափիչ տրասֆորմատորների վերաբերյալ տվյալների լրացումը ընկերության կողմից սահմանված ժամկետում անհնար է, քանի որ արտադրող կայանների մեծ մասը չափիչ տրանսֆորմատորների ստուգաչափում չի իրականացրել (,ինչը վճարովի ծառայություն է և մատուցվում է միայն մասնագիտացված և համապատասխան թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից), ուստի ընկերությունը խնդրել է երկարաձգել լիցենզավորված անձանց հետ առուվաճառքի պայմանագրերի  վերակնքման ժամկետը մինչև 2019 թվականի ավարտը:
Մնաց {days} օր
0 7847

Քննարկվել է 21.05.2019 - 13.06.2019

Հանրային քննարկումներ կազմակերպելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» անվանումով Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկում կազմակերպելու մասին:
Մնաց {days} օր
1 9483

Քննարկվել է 21.05.2019 - 05.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների պահանջների կատարմամբ: 
Մնաց {days} օր
0 8517

Քննարկվել է 21.05.2019 - 05.06.2019

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Ներկայումս ներման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներման մասին» օրենքով: Մասնավորապես, Օրենքով կարգավորվում են ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը:
Մնաց {days} օր
1 9453

Քննարկվել է 21.05.2019 - 06.06.2019

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Ներկայացվող նախագծով առաջարկվում է օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի), ավագ կարգավարի (ավագ դիսպետչերի), կարգավար-հրահանգչի (դիսպետչեր-հրահանգչի), թռիչքների ղեկավարի աշխատանքային ստաժը հաշվարկելիս այդ պաշտոններում մինչև 63 տարին լրանալն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառել չորս գործակցով՝ բարձրացնելով ՕԵԿ կարգավարի կենսաթոշակը:
Մնաց {days} օր
0 7931

Քննարկվել է 21.05.2019 - 06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն կատարելու մասին  
Մնաց {days} օր
0 7894
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: