Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.10.2020 - 22.10.2020

Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից և ներառում է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր զեկույցների և տվյալների աղբյուրների խորը ուսումնասիրություն և խորհրդատվություններ: Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2021-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։ Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2021-2030 ռազմավարությամբ նախատեսվում է բարձրացնել  զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Ռազմավարությամբ առանձնացվել են Հայաստանում առավել ներուժ ունեցող զբոսաշրջության ձերը, սահմանվել են ոլորտի զարգացման գոտիները և կլաստերները, հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։
Մնաց {days} օր
0 10397

Քննարկվել է 05.10.2020 - 21.10.2020

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել  Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի իրականացումը, որը կհանգեցնի Երևան քաղաքի կենտրոնի բեռնաթափման՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:
Մնաց {days} օր
0 7530

Քննարկվել է 05.10.2020 - 25.10.2020

Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Մրցույթի գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես նաև զերծ մնալով կոռուպցիոն ռիսկերից և լրացուցիչ քաշքշուկներից առաջարկվում է տվյալ հոդվածում կատարել փոփոխություն, մասնավորապես մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանելով մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ: Առաջարկությունը միտված է նաև նրան, որ աճուրդի և մրցույթի անցկացման պայմանները լինեն հավասարազոր։
Մնաց {days} օր
0 7252

Քննարկվել է 05.10.2020 - 20.10.2020

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիություն չունեցող անձի հասկացության համապատասխանությունը «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով ամրագրված սահմանման, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով տրվող սահմանման հետ: Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին` օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով դարձնելու, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու, օրենսդրական բացերն ու եզրութաբանական անճշտությունները, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունները վերացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման ընթացակարգի սահմանում օրենքով:
Մնաց {days} օր
0 8411

Քննարկվել է 02.10.2020 - 17.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեն նախագծվել է այն տրամաբանությամբ, որ հարկաբյուջետային քաղաքականությունն առավելագույնս համարժեք լինի կանխատեսվող տնտեսական զարգացումներին և նպաստի տնտեսական աճի վերականգնմանը, ինչպես նաև տնտեսական աճի պոտենցիալի մեծացման նախադրյալներ ձևավորի՝ պահպանելով ոլորտային քաղաքականությունների իրականացման համար հատկացումների անհրաժեշտ չափաքանակները։ 
Մնաց {days} օր
1 13615

Քննարկվել է 02.10.2020 - 17.10.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի N 436 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է օրենքով սահմանված պետական մարմինների և նրանց ենթակա մարմինների դեմ ներկայացված հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա գումարների բռնագանձման գործընթացը:
Մնաց {days} օր
0 8064

Քննարկվել է 01.10.2020 - 16.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է ի կատարումն Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետի և միաժամանակ նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացու համար, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններից հանել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած չլինելու պահանջը այն դեպքում, երբ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։ Նախագծի ընդունման դեպքում կվերացվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, կթեթևանա շահառուների վարչական բեռը։    
Մնաց {days} օր
0 8363

Քննարկվել է 01.10.2020 - 16.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշումների միավորման նախագծի ընդունման արդյունքում  կհստակեցվեն նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, միևնույն ոլորտին առնչվող փաստաթղթերը մեկ միասնական իրավական փաստաթղթում ներառելու միջոցով կիրարկման գործընթացի դյուրինացումը: Որոշման նախագծի ընդունման արդյունքում  կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով,  կդյուրինացվի նախագծերով սահմանվող տվյալների և պահանջների մուտքագրումը երկրատեղե­կատվա­կան համակարգ:
Մնաց {days} օր
1 7669

Քննարկվել է 30.09.2020 - 15.10.2020

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում՝ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:  
Մնաց {days} օր
1 7215
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: