Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.04.2020 - 14.05.2020

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան թվային տախոգրաֆի համակարգի կիրառում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում:
Մնաց {days} օր
1 9275

Քննարկվել է 29.04.2020 - 14.05.2020

«Մի շարք ֆիզիկական անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշմամբ սահմանված են մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը լրացվել է նոր 249.1 հոդվածով, որով կարգավորվում են մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունների հետ կապված իրավահարաբերությունները: Նշված արտոնությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ-ի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ: Մասնավորապես, նշված անձինք են՝ Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք, մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված միության անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք: Հաշվի առնելով, որ  ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 N 1312-Ն որոշմամբ սահմանված են միայն մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, ինչպես նաև այն, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով նույն օրենքի 249-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են նշյալ օրենքի 249.1 հոդվածում նշված անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը, որով առաջարկվում է սահմանել 249.1 հոդվածում նշված բոլոր անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 N 1312-Ն որոշումը:  
Մնաց {days} օր
0 8715

Քննարկվել է 29.04.2020 - 14.05.2020

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման կարգը: Հաշվի առնելով, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով նոր լրացված 249.1 հոդվածով սահմանվել են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային վճարների արտոնության կիրառման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու նախկինում գործող կարգավորումներից տարբերվող նոր կարգավորումներ, անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը, որով առաջարկվում է սահմանել վերոնշյալ արտոնության կիրառման և Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգեր, նշված փաստաթղթի ձև, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումը: Միաժամանակ, վերը նշված արտոնության կիրառման ընթացակարգերը պարզեցնելու նպատակով Նախագծով նախատեսվում է, որ մաքսային մարմիններին դիմելիս լիազոր մարմնի կողմից տրամադրված մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու պարագայում, մաքսային մարմինների կողմից անձի դիմումը չի մերժվում, այլ մաքսային մարմնի կողմից անհրաժեշտ  փաստաթղթերը ուղարկվում են լիազոր մարմին և համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո արտոնության տրամադրման նպատակով մաքսային մարմնի կողմից ապահովվում է դիմումի հետագա ընթացքը:
Մնաց {days} օր
0 5972

Քննարկվել է 29.04.2020 - 19.05.2020

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՐԲԵՐՏՈ ԱԼԵԽԱՆԴՐՈ ՆՈՐԲԵՐՏՈ ՕՍՎԱԼԴՈՅԻ ԲՐԻԱՍԿՈ ԲԱԼԵԿՅԱՆԻՆ, ՆԻԿՈԼԱՈՍ ՍԼԱՎԻԿԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամների տարկետում տալ 
Մնաց {days} օր
1 6988

Քննարկվել է 29.04.2020 - 28.05.2020

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնել վերջինիս օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմում) դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միաժամանակ սահմանվում է 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալ կամավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը: Բացի այդ սահմանվել է, որ երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնելիս, անկախ տարիքից նրանց կարծիքը լսելը պարտադիր է,  բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մնաց {days} օր
3 12891

Քննարկվել է 28.04.2020 - 13.05.2020

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի մշակումը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կանխման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ ինչպես փաստում է իրավակիրառ պրակտիկան, կառուցապատողները հաճախ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ապահովում քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող թափոնների հեռացումը  շինարարական հրապարակից: Արդյունքում շինարարական գործունեության արդյունքում առաջացած շինարարական աղբը շրջակա միջավայրի, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա ունենում է վնասակար ներգործություն: Նման պայմաններում Նախագծի նպատակն է ստեղծել օրնսդրական հիմքեր, որոնք հնարավորություն կտան հնարավորինս նվազեցնել շինարարական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, այդ թվում՝ մթնոլորտային օդ վնասակար արտանետումները, ինչպես նաև նախատեսել իրավական մեխանիզմներ այդ պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:      
Մնաց {days} օր
0 8367

Քննարկվել է 28.04.2020 - 15.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝ Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համասշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)կողմից և տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է միասնական դիրքորոշում` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նախատեսելու անհրաժեշտության մասին։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է գնումների մասին օրենսդրության, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող  պայմանները։           Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:
Մնաց {days} օր
0 8373

Քննարկվել է 28.04.2020 - 13.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն), ինչպես նաև որոշմամբ սահմանված հանրապետական հանձնաժողովի գործունեությունը էլեկտրոնային եղանակի (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցով իրականացնելու նպատակով:
Մնաց {days} օր
0 8520

Քննարկվել է 28.04.2020 - 14.05.2020

Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:
Մնաց {days} օր
3 16481
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: