Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.03.2021 - 09.04.2021

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշմամբ սահմանվում է պետական և համայնքային  նախադպրոցական  ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները։
Մնաց {days} օր
2 10150

Քննարկվել է 25.03.2021 - 09.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները կներգրավվեն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում, ինչը հնարավորություն կընձեռի երեխաների և քաղաքացիների շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը, հանձնաժողովի կողմից քննարկվող դեպքերը առավել բազմակողմանի ուսումնասիրելու, որն իր հերթին կնպաստի ավելի հիմնավորված որոշումների կայացմանը։
Մնաց {days} օր
0 7297

Քննարկվել է 25.03.2021 - 09.04.2021

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով  կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:
Մնաց {days} օր
3 12415

Քննարկվել է 25.03.2021 - 09.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանության իրականացումը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությանը վերապահելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 6924

Քննարկվել է 25.03.2021 - 10.04.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին տեղեկանալ հետախուզվող անձի հայտնաբերվելու մասին:
Մնաց {days} օր
0 6737

Քննարկվել է 25.03.2021 - 10.04.2021

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը
Մնաց {days} օր
1 8223

Քննարկվել է 25.03.2021 - 11.04.2021

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 1մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաև նշված փոփոխությունը ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը։
Մնաց {days} օր
0 6796

Քննարկվել է 24.03.2021 - 08.04.2021

«Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հիմք ընդունելով վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 25-ի N 1283-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետը՝ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման խնդիրների արդյունավետ կարգավորման միջոցով ապահովել ֆինանսական երաշխիքներ ընդերքօգտագործման արդյունքում փաստացի խախտված հողերի վերկանգնման համար:
Մնաց {days} օր
0 6172
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: