Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.09.2025 - 02.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1345-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ««Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-356-Ն օրենքի 1-ին հոդվածից,  Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված N 5-ի 1-ին կետի պահանջներից:
Մնաց {days} օր
2 1314

Քննարկվել է 15.09.2025 - 03.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Այս կարգավորումը թույլ կտա բարձրացնել հանրային անվտանգության մակարդակը՝ բնապահպանական ռիսկերը առավել ամբողջական գնահատելով, նվազեցնել քիմիական նյութերի ոչ պատշաճ ոչնչացման հետևանքով հնարավոր վնասները՝ մարդու առողջությանը և շրջակա միջավայրին։ Կարգավորման արդյունքում կհստակեցվի լիազորությունների բաշխումը՝ զերծ մնալով իրավական երկիմաստություններից, ապահովելով պետական մարմինների համագործակցությամբ հիմնված մոտեցում՝ քիմիական նյութերի անվտանգ տնօրինման հարցում։ Որոշման ընդունմամբ կապահովվի աղետների ռիսկերի նվազեցումը, թունավոր արտահոսքերի կանխումը, սանիտարահիգիենիկ անվտանգությունը։ Միաժամանակ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային պահանջներին՝ ապահովելով բազմաչափ վիճակագրություն քիմիական նյութերի տեսակների, ռիսկայնության, ոչնչացման եղանակների և տեղի վերաբերյալ։
Մնաց {days} օր
0 1538

Քննարկվել է 15.09.2025 - 30.09.2025

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0) 2026-2035 թվականների համար: Փաստաթուղթը մշակվել է ըստ Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 11-րդ մասերի, ինչպես նաև 1/CP.21 որոշման 23 և 24 կետերի, Փարիզյան համաձայնագրի այլ համապատասխան դրույթների՝ առաջնորդվելով առաջին գլոբալ գնահատման 1/CMA.5 որոշման արդյունքներով։լ Կիմայի փոփոխությունը նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա: Ավելանում է բնական աղետների քանակը և փոխվում են բնական ցիկլերը (երաշտների, վաղ ցրտահարությունների, անտառային հրդեհների և ջրհեղեղների թվի աճ), կրճատվում է կենսաբազմազանությունը: Այդ պատճառով, չնայած մարդածին ջերմոցային գազերի (ՋԳ) գլոբալ արտանետումներում Հայաստանի աննշան մասնաբաժնին՝ 0.02%, երկիրն ակտիվորեն մասնակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային գործընթացներին։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002 թվականի դեկտեմբերին և վերջինիս Դոհայի փոփոխությունը, ինչպես նաև Փարիզյան համաձայնագիրը (ՓՀ)՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող առաջին գլոբալ պայմանավորվածությունն է, որը սահմանում է կլիմայի փոփոխությանը դիմակայման պլան՝ նպատակ ունենալով գլոբալ տաքացման աճը նախաարդյունաբերական մակարդակի համեմատ պահել 2°C-ից ցածր մակարդակում, միաժամանակ ձգտելով այն հասցնել մինչև 1.5 °C-ի:   ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. էր, ինչը ժամանակ է ապահովել վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։ Այս նպատակով, ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N610-Լ որոշմամբ հաստատվեց ՓՀ ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ 2) 2021-2030 թվականների համար: ԱՍԳ 2 համաձայն 2030 թ. նպատակն է չգերազանցել ջերմոցային գազերի արտանետումների 15047 ԳգCO2 համարժեք չափը, այսինքն՝ նվազեցնել արտանետումները 40%-ով 1990թ. համեմատ: Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ երկրները յուրաքանչյուր հինգ տարին մեկ նախապատրաստում և հաղորդում են ազգային մակարդակով սահմանված հանձնառության մասին՝ ներառելով հաջորդող տասնամյա ժամանակաշրջանը: Ի կատարումն այս պարտավորության՝ Կառավարությունը հաստատում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0):  Միաժամանակ, նախագիծը ձևավորվել է ՓՀ իրականացման որոշումներով սահմանված ձևաչափին և բովանդակության նկատմամբ նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի ԱՍՀ 3.0-ի մշակման հիմքում 2023 թ․ Գլոբալ գնահատման արդյունքներն են, որոնցում ընդգծվում են հավակնությունների մեծացման, թափանցիկության ընդլայնված շրջանակի կայուն համակարգեր ունենալու և արդարացի անցման անհրաժեշտությունը։ Օգտագործելով ՄԱԿ-ի ԿՓՇԿ 2024 թ․ համապատասխան զեկույցը՝ Հայաստանը համադրել է իր վերանայված ԱՍՀ-ն միջազգային միտումների հետ՝ արտացոլելով հավակնությունների բարձրացման ցիկլը։ Հիմնվելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում նախկին հանձնառությունների վրա՝ Հայաստանի ԱՍՀ 3․0-ն կարևոր առաջընթաց է երկրի կլիմայական քաղաքականության ուղղությամբ՝ 2026–2035 թթ․ համար սահմանելով հստակ, ամբողջ տնտեսությունը ներառող մեղմման և հարմարվողականության նպատակներ։ Փաստաթուղթը սահմանում է ՋԳ արտանետումների կրճատման ինչպես ոչ պայմանական (44%), այնպես էլ պայմանական թիրախներ (52%) 1990 թ․ մակարդակի համեմատությամբ՝ արտահայտելով Հայաստանի ռազմավարական անցումը ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխությանը դիմակայուն զարգացող մոդելի՝ հանձնառու հասնելու  Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C-ից ցածր նպատակին։
Մնաց {days} օր
1 2446

Քննարկվել է 12.09.2025 - 27.09.2025

«ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են բնակավայրերում ավտոկայանատեղի շենքերի ու շինությունների (այսուհետ՝ ավտոկայանատեղի) նախագծման վրա, որոնք նախատեսված են ավտոմոբիլների (մինչև 3,5 տ-ն ներառյալ տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածով) և այլ մոտոտրանսպորտային մոջոցների կայանման (պահման) համար:
Մնաց {days} օր
0 1759

Քննարկվել է 12.09.2025 - 27.09.2025

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Առաջացել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն: Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում գերակշիռ մասը հատկացված է մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների նկարագրությանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համամասնական ընտրակարգով անցման հետևանքով ներկայումս 71 համայնքներից 62-ում ՏԻՄ-երը ձևավորվելու են այդ համակարգով: Անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում օրենքում ավելի մանրամասնորեն կնկարագրվեն համամասնական ընտրակարգով ընտրված ՏԻՄ-երի լիազորությունները: Այդ միջոցառումը նախատեսված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902–Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 8.4-րդ կետով:
Մնաց {days} օր
0 2784

Քննարկվել է 12.09.2025 - 28.09.2025

«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։
Մնաց {days} օր
31 19089

Քննարկվել է 12.09.2025 - 27.09.2025

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ          «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) ընդունումը պայմանավորված է փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնում ավելի պատրաստված և կառավարման բարձր հմտություններ ունեցող թեկնածուի, սահմանված կարգով, ընտրելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1639

Քննարկվել է 11.09.2025 - 29.09.2025

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լավարկել անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը, ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման կարգավորում։    
Մնաց {days} օր
0 2721

Քննարկվել է 11.09.2025 - 26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի հուլիսի 4-ի արձանագրության 3-րդ կետի հանձնարարականի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը աճուրդներով և/կամ մրցույթներով օտարելու ժամանակ գույքի մեկնարկային գինը տվյալ գույքի շուկայական գնահատված արժեքի որոշակի տոկոսի չափով սահմանելու, ինչպես նաև գործող որոշմամբ սահմանված կարգի հավելված N 3-ի 29-րդ կետում ամրագրված նորմերը Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 1790 որոշումը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1827
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: