Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.09.2021 - 12.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կկատարվի  2 տարի առավելագույն ժամկետով: «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար:
Մնաց {days} օր
0 9127

Քննարկվել է 27.09.2021 - 12.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 31, 32 և 33 կետերով կարգավորվում են նախարարական կոմիտեների տեսակները, կազմն ու կառուցվածքը, համաձայն որոնց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգրկված է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի և ֆինանսատնտեսական կոմիտեներում։ Միաժամանակ, պետաիրավական և սոցիալական կոմիտեներում ներառված են այնպիսի ոլորտներին առնչվող հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին և բխում են ՀՀ տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հիմնախնդիրներից։ Մասնավորապես, Որոշման 35-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին, պետական կառավարման համակարգին, արտաքին հարաբերություններին, միջազգային պայմանագրերին առնչվող հարցերն ընդգրկված են պետաիրական կոմիտեում, իսկ առողջապահությանը, կրթությանը, գիտությանը, աշխատանքին և զբաղվածությանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, երիտասարդությանը, արհմիություններին առնչվող հարցերը՝ սոցիալական կոմիտեում։ Հաշվի առնելով նախարարական կոմիտեներում ընդգրկված հարցերի ոլորտային բաշխվածության առանձնահատկությունը և դրանցում ընդգրկված հարցերի անմիջական առնչությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին, ինչպես նաև ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացմանն առնչվող մի շարք կարևոր ուղղություններին՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի՝ կապահովվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը նաև պետաիրավական և սոցիալական կոմիտեների նիստերին։
Մնաց {days} օր
0 6451

Քննարկվել է 25.09.2021 - 11.10.2021

«Արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով, առաջարկվում է սահմանել արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության ծառայության համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետներն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները։
Մնաց {days} օր
0 5736

Քննարկվել է 25.09.2021 - 11.10.2021

ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի  խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման,  հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների  ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ:  
Մնաց {days} օր
1 8677

Քննարկվել է 25.09.2021 - 11.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 30.12.2020թ. ՀՕ-499-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով՝ օրենքի 14-րդ հոդվածը լրացվել է 3.3 մասով, որի համաձայն՝ պետական ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի միջով անցնող ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 14․03․2009թ․ թիվ 256-Ն որոշմամբ, ուստի ՀՀ վարչապետի 03.05.2021թ. թիվ 460-Ա որոշմամբ հաստատված հիշյալ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում խմբագրել արդեն իսկ գործող որոշումը:
Մնաց {days} օր
0 4801

Քննարկվել է 25.09.2021 - 11.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունների որոշման համար ժամանակավոր կարգավորում տալու անհրաժեշտությամբ, մինչև բնակավայրերի (այդ թվում՝ նաև վարչական տարածքների) միջև հեռավորությունների վերստուգման և ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով հաշվարկման վերաբերյալ համապատասխան կարգավորումներ տալը։
Մնաց {days} օր
0 5050

Քննարկվել է 25.09.2021 - 10.10.2021

<<ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Մնաց {days} օր
0 10909

Քննարկվել է 24.09.2021 - 13.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԼԱՆ – ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՎԱՐԻ 10-Ի N 3-Լ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Վերոնշյալ իրավական ակտի նպատակն է ապահովել ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:
Մնաց {days} օր
0 6037

Քննարկվել է 24.09.2021 - 10.10.2021

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ և ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՅԱԼ Կարգավորման  նպատակն  է 2021 թվականի  մայիսի 27-ին «Օտարերկրացիների մասին»   օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն  օրենքի, ինչպես նաև  2021 թվականի սեպտեմբերի 14-ի  «Օտարերկրացիների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»    օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ վարչապետի  N 988-Ա որոշմամբ նախատեսված միջոցառումները իրականցնելու նպատակով,  ներդնել  էլեկտրոնային կառավարման  համակարգ՝  օտարերկրացիների աշխատանքի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ աշխատանքի թույլտվության  և աշխատանքի թույլտվությունից ազատված լինելու հիմքերով  օտարերկրացի աշխատողներին  կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտեր: Միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հաստատող տեղեկանք: Այս համակարգը թույլ կտա   մուտքագրել  աշխատանքային գործունեություն իրականացնող  օտարեկրացիների տվյալները,   հավաքագրել  հստակ վիճակագրություն,  ավելի արդյունավետ համակարգել և  վերահսկել գործատուների կողմից օրերկրացիներին աշխատանքի ընդունելու  գործընթացը: Պարզեցնել  օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե գործատուների, թե օտարերացիների համար, բարձրացնել  մատուցվող ծառայությունների որակը, բարելավել  ընդհանուր համակարգը:
Մնաց {days} օր
0 7920
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: