Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Պետական գաղտնիքի մասին օրենքով պաշտպանվող պետական գաղտնիք պարունակող վարույթներով վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերելի դրույթների ուժի մեջ մտնելը հետաձգել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, Նախագծով նաև առաջարկվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող մինչդատական վարույթում վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթները տարածվեն միայն դրանից հետո նախաձեռնված քրեական վարույթների վրա:
Մնաց {days} օր
0 4180

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոնից ազատման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից հանել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներին հղում կատարելը, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում արդեն իսկ նախատեսված են Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր վերաբերելի սահմանափակումները: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել Օրենքի 15-18-րդ հոդվածներում օգտագործվող «քննիչ» և «օպերլիազոր» հասկացությունները: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-10-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով:
Մնաց {days} օր
0 3511

Քննարկվել է 06.09.2023 - 22.09.2023

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի (այսուհետև նաև՝ թվային հարթակ) ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքել աշխատանքային պայմանագրերը, հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային հարթակից օգտվելու իրավասություն ունեցող անձանց հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։
Մնաց {days} օր
5 7233

Քննարկվել է 04.09.2023 - 19.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության է հանձնվել 25 տարի ժամկետով` ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով, ապա վարձակալն իրավունք ունի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ պայմանագրի ժամկետը ևս մինչև 25 տարով երկարաձգելու պահանջ ներկայացնել, որը բավարարվում է միայն այն դեպքում, եթե վարձակալը պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում նոր ժամկետի համար վարձավճարի չափը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Համեմատության համար դիտարկվել են որոշ համադրելի երկրներ, որոնց փորձը վկայում է նախագծով ներկայացվող առաջարկության անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
0 5743

Քննարկվել է 01.09.2023 - 17.09.2023

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները և Հայաստանի Հանրապետությունում սահմանել միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
Մնաց {days} օր
1 5576

Քննարկվել է 01.09.2023 - 16.09.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   սահմանել, որ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով գտնվում է ստուգման ընթացքում կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների, -   սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով, -   ուժը կորցրած ճանաչել համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը, -   սահմանել, որ համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը ստուգումն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման, -   սահմանել, որ հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները լրացած լինելու պարագայում, եթե հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում ավելանում է հարկային պարտավորությունը և (կամ) նվազում է հաշվանցվող (պակասեցվող) գումարը, ապա օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կատարվում են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփո­խություններ։
Մնաց {days} օր
5 8455

Քննարկվել է 30.08.2023 - 15.09.2023

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծով առաջակվում է Տեսչական մարմնի կողմից վերահսկողության, իսկ պետական այլ մարմինների կողմից հսկողության իրականացումը հրդեհային անվտանգության բնագավառում, Պետական հակարդեհային ծառայության իրականացումը համապատասխան մարմնի կողմից/այն է՝ Փրկարար ծառայությունը/, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարմանն ուղղված գործողությունները, որպես  հրդեհային անվտանգության միջոցներ:
Մնաց {days} օր
0 4165

Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, աղբի տեղադրման վայրը տնօրինողները կամ համայնքի ղեկավարը առավել հետևողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման, աղբավայրի վնասակար ազդեցության մշտադիտարկման, լիազոր մարմիններին մշտադիտարկման տվյալների ներկայացման հարցում, իսկ ստացված տվյալների հիման վրա իրականացվող միջոցառումների միջոցով կնվազեցվի շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցությունը։
Մնաց {days} օր
0 4177

Քննարկվել է 24.08.2023 - 08.09.2023

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն նախագծերը միտված են վարչապետին ենթակա երկու մարմինների՝ Ազգային անվտանգության ծառայության և Պետական պահպանության ծառայության ղեկավարների և տեղեկալների պաշտոնների, պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունների նկատմամբ միատեսակ կարգավորումներ ապահովելուն։ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանայվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրա տեղակալների նշանակման և ազատման հետ կապված դրույթները՝ Պետական պահպանության ծառայության վերաբերելի կարգավորումների համանմանությամբ, որպիսի պայմաններում հնարավոր կլինի «Հանրային ծառայության մասին» օրենքի համատեքստում ապահովել հանրային իշխանության մարմիններում պետական վարչական պաշտոնների նշանակման և ազատման հավասար հիմքեր: Ըստ այդմ՝ գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեն միմյանց։
Մնաց {days} օր
0 3612
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: