Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2017 - 16.03.2017

«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին գիտական աստիճանի ատենախոսությունը պաշտպանելու կամ գիտական աստիճանը հաստատելու համար տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, սակայն ոչ ավելի, քան 9 ամիս ժամկետով, քաղաքացու կողմից տարկետման ժամկետը երկարաձգելու իրավունքի մասին:      
0 579

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.02.2017 - 05.05.2017

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ:  
0 590

Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը: Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Փաթեթով վերանայվում են տեղեկություն ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկատվության ազատության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովման հետ կապված կարգավորումները, տեղեկությունների համար վճարելու պայմանները և կարգը, էլեկտրոնային հարցման հետ կապված իրավահարաբերությունները, հարցման պատասխանին ներկայացվող պահանջները, ամրագրվում են անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի և անձի՝ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի երաշխիքները, ստեղծվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմին, կատարելագործվում է ՏԱ պատասխանատուների ինստիտուտը, հստակեցվում է պատասխանատվությունը՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից  տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար:
0 769

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.02.2017 - 05.05.2017

««Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ:
0 570

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.02.2017 - 05.05.2017

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ:
0 489

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է՝ ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելվածներում նոր աշխատանքներ ու աշխատանքի և հանգստի ռեժիմներ նախատեսելու, ինչպես նաև առկա աշխատանքների և սոցիալական պաշտպանության հաստատությունների անվանումները հստակեցնելու և 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ. իրավակիրառական պրակտիկայից ելնելով՝ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման հավելվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկերի հստակեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ հատուկ տիպի տուն-ինտերնատների և հատուկ տիպի մանկատների սպասուհիների, սանիտարների համար նախատեսելով ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք, իսկ  ընդհանուր տիպի տուն-ինտերնատների և ընդհանուր տիպի մանկատների համապատասխան աշխատողների համար՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների հաստիքային միավորների ձևավորման, աշխատողների աշխատանքային ռեժիմների և վարձատրության չափերի սահմանման միասնական նոր համակարգի ներդրման աշխատանքների իրականացման շրջանակներում դուրս բերված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:  
0 608

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.02.2017 - 20.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍ¬ՏԱ¬ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱ¬ՏՈՒՑ¬ՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսում­նական հաս­տատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ մագիս­տրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու վերաբերյալ:
0 1386

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները հիմնականում ուղղված են աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգի հստակեցմանը և այլ իրավակիրառական հարցերի կարգավորմանը: Մասնավորապես, փոփոխություններն ու լրացումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով. իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների և գնահատումների արդյունքում վեր հանված խնդիրներին ամբողջական կարգավորում տալու նպատակով աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, կիրառման տեսանկյունից տարընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, որոնց շրջանակը սահմանվում է նախագծով, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում:  
0 1481

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.02.2017 - 20.03.2017

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ-ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը
0 1318