Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

09.03.2026 24.03.2026
«Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման կարգը և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով ներկայացվում է ճանապարհային անվտանգության ազդեցության կարգը և չափանիշները, որոնք բխում են  ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման կարգը և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշները, որոնք բխում են ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման ճանապարհային քարտեզի 32-րդ կետի՝ մասնավորապես Համաձայնագի Հավելված 1-ով նախատեսված  «Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի  2008/96/ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի կատարման պահանջներից
Մնաց {days} օր
0 237

09.03.2026 24.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության նախագծի ընդունման արդյունքում առաջարկվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ ապահովելով բուհի գործունեության համար «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող իրավական հիմքերի, սկզբունքների, պայմանների, կարգավորումների առկայությունը, ինչպես նաև նպաստելով համալսարանում կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը, ակադեմիական ազատությունների և ինքնավարության երաշխավորմանը, նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 304

09.03.2026 25.03.2026
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 162

09.03.2026 27.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 281-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Մնաց {days} օր
0 158

09.03.2026 25.03.2026
««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, որպես որակի ենթակառուցվածքի համակարգի առաջնային բաղադրիչ, նպատակաուղղված է մարդու կյանքի և առողջության, սպառողների իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը և անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ոլորտի իրավական դաշտի արդիականացում, հստակեցում և ներդաշնակեցում միջազգային և տարածաշրջանային նորմատիվ պահանջներին, ինչպես նաև գործող կարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ եկած բացերի վերացում։
Մնաց {days} օր
0 204

09.03.2026 24.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի կանոնադրությունը, նկարագրությունն ու խորհրդանիշը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1845-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 177-Ն որոշումը
Մնաց {days} օր
0 165

09.03.2026 24.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-491-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1749-Ն որոշումը
Մնաց {days} օր
0 162

09.03.2026 26.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման առարկան և առաջարկվող լուծումները ·  Նոր նպատակային ուղղության սահմանում (5-րդ կետի 5-րդ ենթակետ)։ Ծրագրի շրջանակում որպես աջակցության ուղղություն է սահմանվում զբոսաշրջային կենտրոններում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը կամ վերակառուցումը։ Սույն կետը ձևակերպվել է 5-րդ կետի 2-րդ ենթակետի նույնական սկզբունքով՝ սահմանելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից։ Սույն ձևակերպմամբ հստակ տարանջատվում է շահառուի (ներդրում իրականացնող տնտեսավարողի) և կատարողի (կապալառուի) դերերը։ Սա երաշխավորում է, որ սուբսիդավորումը տրվում է ներդրողին, իսկ կապալառուն հանդես է գալիս որպես ծառայություն մատուցող, ինչն ապահովում է հարկային թափանցիկությունը։ ·  Սուբսիդավորման պայմանների հստակեցում։  Հյուրանոցային նախագծերի համար սահմանվում է սուբսիդավորման չափ՝ դրամային վարկերի դեպքում 5%, արտարժութայինի դեպքում՝ 3%: ·  180-օրյա բացառություն (6-րդ կետի 11-րդ ենթակետի «ե» պարբերություն). Հաշվի առնելով, որ խոշոր հյուրանոցային նախագծերը կապիտալատար են և ունեն երկարատև շինարարական փուլ, սահմանվում է, որ 180-օրյա ժամկետանց պարտավորությունների հիմքով սուբսիդավորման դադարեցման կանոնը չի տարածվում այս ուղղության վրա։ Սա անհրաժեշտ է ներդրումային ռիսկերը նվազեցնելու համար այն փուլում, երբ օբյեկտը դեռևս եկամուտ չի գեներացնում։ ·  Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աջակցության սահմանափակում։ (D բաժին) սույն ծրագրի շրջանակում։ Նշված փոփոխությունը պայմանավորված է էներգետիկ ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանձնահատկություններով և աջակցության գործիքների ոլորտային, նպատակային կիրառման անհրաժեշտությամբ։ Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը հանդիսանում է կարգավորվող և ոլորտային քաղաքականությամբ ուղղորդվող գործունեություն, որի զարգացումն իրականացվում է էներգետիկայի ոլորտին բնորոշ առանձին ծրագրերի և կարգավորումների շրջանակում՝ հաշվի առնելով էներգահամակարգի տեխնիկական և տնտեսական հավասարակշռության ապահովման, արտադրական հզորությունների պլանավորման, ինչպես նաև փոխանցման և բաշխման ցանցերի թողունակության պահանջները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հիմնական միջոցների չհամակարգված ձեռքբերումը կարող է հանգեցնել պետական աջակցության գործիքների չհամակարգված կիրառման, ինչպես նաև նույն ներդրման նկատմամբ տարբեր ծրագրերով աջակցության համընկնման (կրկնակի խթանման) ռիսկի առաջացման։
Մնաց {days} օր
0 377
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: