Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.11.2023 - 12.12.2023

«Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» և «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա քրեակատարողական ծառայողներին մասնակցել ատեստավորմանը՝ վարձատրության պայմանների էական բարելավման նպատակով: «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով:  
0 926

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին »  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 9-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնելՏաշիրիհամայնքապետարան: 2024 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային քննարկում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
0 957

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1959-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959-Ն որոշմամբ 2024 թվականի համար ՀՀ-ին հատկացվել է  9,0 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա, որից 8,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
0 1073

Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի վերաբերյալ տեղեկանքը տրամադրող մարմինը, տեղեկանքի տրամադրման ժամկետը, տեղեկանքում ներառվող տեղեկությունների շրջանակը, մի շարք պետական մարմինների անվանումները համապատասխանեցվում են օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների անվանումներին։  
0 1138

Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար, ինչպես նաև սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:
1 1381

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Միջոցառման գլխավոր նպատակը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների՝ մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում, ըստ տվյալ մասնագետի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների համար, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։
17 1484

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացված նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնելու ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ: Հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկության տրամադրումն է և տեղեկության ստացումն է։ Հարկային մարմինը իրավունք ունի օգտագործել օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները՝ Համաձայնագրերում սահմանված նպատակներով Միաժամանակ, նախագծով նախատեսվում է, որ նշված տեղեկությունները ֆինանսական հաստատությունները առաջին անգամ ներկայացնելու են 2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար։
0 1608

Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման պահանջներին և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցման անհրաժեշտությամբ։
0 1472