Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.05.2022 - 31.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշման փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Մնաց {days} օր
1 3996

Քննարկվել է 11.05.2022 - 31.05.2022

ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Թվային տախոգրաֆների ոլորտի կանոնակարգում, թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջների սահմանում։
Մնաց {days} օր
4 4538

Քննարկվել է 10.05.2022 - 26.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են հատուցում ստացող շահառուի մահվան դեպքում անհրաժեշտ տեղեկատվության ստացման, այդ շահառուի մասով հատուցման գումարը այլ շահառուների մեջ բաժանելու և վճարելու, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ներառյալ նրանց, ովքեր հանդիսանում են նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար, հաշվետու օրացուցային տարվա համար դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու ժամկետների սկզբի և ավարտի որոշման ընթացակարգերը, այդ գործընթացում մի շարք փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջները չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են հիմնադրամի շահառուներ, դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու համար անհրաժեշտ ժամկետ է սահմանվում մինչև 15 աշխատանքային օրը։
Մնաց {days} օր
0 5036

Քննարկվել է 10.05.2022 - 25.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի Պրոբացիայի պետական ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկատվության փոխանակման հնարավորություն:
Մնաց {days} օր
0 5245

Քննարկվել է 10.05.2022 - 25.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է Աշխատողների՝ գործուղման ծախսերի հատուցված լինելու Աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքի (209-րդ հոդվածի 1-ին մաս) իրացման և անկանխատեսելի գործուղումների դեպքում ճկուն կարգավորումների ամրագրման նպատակով։
Մնաց {days} օր
0 5195

Քննարկվել է 10.05.2022 - 25.05.2022

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը:
Մնաց {days} օր
0 5026

Քննարկվել է 08.05.2022 - 23.05.2022

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից իրավական ակտերի նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման և անհամատեղելիության պահանջների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև միջազգային պարտավորությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կիրարկման անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի շահերի բախման կարգավորումը, այն կդառնա ավելի ընդգրկուն` ներառելով նաև պոտենցիալ և թվացյալ շահերի բախման դեպքերը: Ընդլայնվել է նաև փոխկապակցված անձանց շրջանակը: Կարգավորվելու է առևտրային ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը: Այն դառնալու է ավելի բացահայտ և կառավարելի` բացառելով այդպիսի պայմանագրերի ձևական բնույթը:
Մնաց {days} օր
2 8808

Քննարկվել է 06.05.2022 - 22.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սոցիալական պաշտպանության համակարգը կյանքի տարբեր փուլերում ապահովում է՝ սոցիալական ռիսկերի առաջացման կանխարգելումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և աղետների հետևանքով առաջացած ռիսկերը հաղթահարելու միջոցառումների իրականացումը։ Երևան քաղաքն առանձնանում է սոցիալական խնդիրների լուծման ծավալով, հրատապությամբ, շահառուների առանձնահատկություններով, սոցիալական պաշտպանության մարմինների ու կազմակերպությունների բազմազանությամբ։ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների ծրագիրը նոր առաջնահերթություններ է նախանշել սոցիալական պաշտպանության ոլորտում, որոնք ուղղված են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավմանը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացմանը:
Մնաց {days} օր
0 5140
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: