Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.10.2019 - 16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է  սոցիալական գովազդը ազատել հարկումից, վերահսկողության իրականացումն վերապահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Միաժամանակ վերահսկողության նպատակով  գովազդակիրը սոցիալական գովազդի տեղադրման  ժամկետների վերաբերյալ պետք է ներկայացնի տեղեկատվություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն  և ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Միաժամանակ առաջարկվում է սահմանել նաև նորմ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:  
0 6121

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.10.2019 - 31.10.2019

«Աղբահանության համակարգի ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով հանրապետությունում աղբահանության մաքրման ծառայությունների ցածր մակարդակը, դրա հետ կապված սոցիալական, բնապահպանական և ընդհանուր սանիտարական խնդիրները, անհրաժեշտություն է առաջանում ՀՀ բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական և համակարգված  քաղաքականության գերակայությունների ձևավորման,  հիմնական սկզբունքների և ուղղությունների սահմանման և ոլորտում պետական-տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման։  Այդ նպատակով մշակվել է աղբահանության համակարգի ռազմավարությունը։ Ռազմավարությամբ առաջարկվում են աղբահանության կայուն և արդյունավետ համակարգի ներդրման համար լուծման ուղիներ՝ նպատակաուղղված հանրապետության աղբահանության ծառայությունների որակի նարձրացմանը, բնագավառում կայուն կառավարման համակարգի ձևավորմանը, ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը,  բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի և վերահսկողական միասնական համակարգի ներդրմանը, ինչպես նաև  աղբի քանակի նվազեցման, վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման և էներգիայի վերականգնման մեխանիզմների ներդրմանը և համակարգում մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմանը։
0 9597

Քննարկվել է 15.10.2019 - 31.10.2019

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝ 1) կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ և հնացմամբ զբաղվող տնտեսավարողների քանակը, 2) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը, 3) հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որը կնպաստի մեղրի հումքով նոր արտադրատեսակների արտադրության ներդրմանը և մեղրի իրացման խնդրի մեղմմանը, 4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:  
2 6885

Քննարկվել է 14.10.2019 - 29.10.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N995-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N469-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N492-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր  2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N995-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի  N469-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N492-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
1 6467

Քննարկվել է 14.10.2019 - 29.11.2019

«Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը:
1 7955

Քննարկվել է 11.10.2019 - 26.10.2019

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Գործնականում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր դադարեցնել ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող, այնպես էլ հանրային ծառայության մեջ չգտնվող պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ։ Ինչպես նաև, նախագծով քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում աշխատանքային օրենսգրքով նախատեսվում է սահմանել աշխատավարձի պահպանման միասնական չափ:
1 7046

Քննարկվել է 11.10.2019 - 31.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի № 1313-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում սերտիֆիկացման մարմիններ, փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգի մասին» N 100 որոշումը կդրվի գործողության մեջ, որի արդյունքում վերջինիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:
0 6486

Քննարկվել է 11.10.2019 - 31.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսական չափագիտական հսկողության (վերոնշյալ արդիականացված չափման միջոցները ընդգրկված չեն նշանակություն ունեցող ոլորտներում կիրառվող արդիականացված չափման միջոցներն ենթակա են օրենսդրական վերոգրյալ որոշմամբ սահմանված ցանկում): Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոգրյալ որոշմամբ սահմանված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը՝ ցանկում ներառելով արդիականացված չափման միջոցներ և ցանկից հանելով անվանումը փոխված կամ գործածումից հանված չափման միջոցների անվանումներ:
0 6129

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.10.2019 - 28.10.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով: Նախագծով առաջարկվում է. Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը, Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը:  
1 7108