Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 11.12.2019 - 26.12.2019

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին` օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով դարձնելու, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու, օրենսդրական բացերն ու եզրութաբանական անճշտությունները, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունները վերացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման ընթացակարգի սահմանում օրենքով: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիություն չունեցող անձի հասկացության համապատասխանությունը «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով ամրագրված սահմանման, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով տրվող սահմանման հետ:
1 7331

Քննարկվել է 11.12.2019 - 26.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 351-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
0 4194

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.12.2019 - 27.12.2019

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Բարձր‌ ‌տեխնոլոգիական‌ ‌արդյունաբերության‌ ‌զարգացման‌ռազմավարությանը,‌ Հայաստանի‌ թվայնացման‌  ռազմավարությանը‌ ‌և‌ ‌Ռազմական‌ արդյունաբերության‌ ‌համալիրի‌ ‌զարգացման‌ ‌ռազմավարությանը‌ ‌հավանություն‌ տալու‌ ‌մասին
3 10346

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.12.2019 - 26.12.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Անհրաժեշտություն է առաջացել նոր ծնված երեխայի հորից սերված երեխաների կարգաթիվը որոշելիս հաշվի առնել օրենքով նախատեսված՝ այդ երեխաներին հորը խնամքի հանձնման այնպիսի եղանակը, ինչպիսին է ծնողների փոխադարձ համաձայնությունը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման համաձայն` ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը: Միաժամանակ առաջարկվում է  սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները (զավակները) հաշվի են առնվում, եթե ինչպես դատական կարգով, այնպես էլ նոտարական ակտով հաստատված է, որ անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը: Բացի այդ, նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև, եթե դատարանի վճռով կամ ծնողների փոխհամաձայնեցմամբ (նոտարով հաստատված) այդ երեխաների բնակության վայրը սահմանվել է (որոշվել է) ըստ նրանց հոր բնակության վայրի կամ դատական կարգով հաստատված է երեխաների` հոր հետ բնակվելու (հոր բնակության վայրում բնակվելու) փաստը: Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը:   
0 6148

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 10.12.2019 - 25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը։
0 8261

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.12.2019 - 21.12.2019

ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ՚) ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները  փաստաթուղթն ընդունվել է 2015թ.ին: Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն ու արձանագրված զարգացումները, ինչպես նաև 2020-2024թթ. համար նախատեսվող ծրագրերի իրականացումը, անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ռազմավարական ծրագիր: Ռազմավարական ծրագրի մշակումը ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2019- 2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում:  
2 11282

Քննարկվել է 05.12.2019 - 21.12.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Արդյունքում հանրապետությունում ապահովվում է անասնահամաճարակային կայուն իրավիճակ՝ կանխելով կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր, հատուկ վտանգավոր, կարանտինային վարակիչ հիվանդությունների բռնկումը և տարածումը, որը նպաստում է անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, արտահանման և ներկրման գործընթացի խթանմանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը և բարելավմանը: Միաժամանակ միջազգային հարթակներում, անասնահամաճարակային տեսանկյունից, հանրապետությունը կներկայանա որպես ապահով երկիր։
1 6926

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.12.2019 - 20.12.2019

«ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:    Թեպետ ջրային ռեսուրսները համարվում են վերականգնվող ռեսուրսներ, այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:
0 5985

Քննարկվել է 04.12.2019 - 20.12.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակեցվում են ՀՀ կառավարության, առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, դրանց համագործակցության հիմունքները: Հստակ ձևակերպվում են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների հաշվառման, հաղորդման, իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության, ինչպես նաև վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց հետազոտման, բժշկական զննությունների իրականացման, բուժման,  այդ հիվանդությունների  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման, դրանց ծագման ու տարածման վտանգի,  բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում սահմանափակող միջոցառումների կիրառման (կարանտին), Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքների կիրառման, մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների արտադրության, մշակման, տեղափոխման, դեպոնացման, օգտագործման,  պահպանման և ոչնչացման վերաբերյալ: Նախագծով լրացվում է մասնագիտական գործունեության հետ կապված` աշխատանքային պայմանները և աշխատանքի պայմանների հիգիենիկ դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը, ջրամատակարարող կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը խմելու ջրի որակի պահանջներին համապատասխան ջրով ապահովելու ուղղությամբ են բժշկական օգնության և սպասարկման, կրթության, խնամքի, կենցաղային, հյուրանոցային, հանգստի, զբոսաշրջության, սպորտի ծառայությունների՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և առողջության ապահովման պահանջները: Նախագծով հստակեցվում է սանիտարահիգիենիկ փորձաքննության բնույթն ու նպատակը, նշվում են պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննության դեպքերը, սահմանվում է սանիտահիգիենիկ փորձաքննությունն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացնելու դեպքերը, վերջիններիս  համար սահմանվում է  լիցենզավորման պահանջ: Սահմանվում է նաև ազգային լաբորատոր համակարգի և համընդհանուր լաբորատոր ցանցի միջոցով լաբորատոր ոլորտի գործունեության համակարգման պահանջ՝ կառավարությանը վերապահելով Ազգային լաբորատոր համակարգ և համընդհանուր լաբորատոր ցանց ստեղծելու  և դրա լիազորությունները սահմանելու լիազորություն: Նախագծով մի շարք հոդվածներ համապատասխանեցվել են գործող օրենսդրության պահանջներին, վերացվել են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգու­թյան ապահով­ման մասին» ՀՀ օրենքի և այլ օրենսդրական ակտերի միջև առկա հակասությունները, կատարվել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգու­թյան ապահով­ման մասին» ՀՀ օրենքի խմբագրական լեզվաոճական փոփոխություններ: Նախագծով առաջարկվում է սննդամթերքի անվտանգության ապահովման լիազոր մարմին ճանաչել առողջապահության նախարարությանը՝ ներկայիս Էկոնոմիկայի նախարարության փոխարեն:
1 9441