Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.01.2020 - 31.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև ՀՀ կառավարության 2019 թվականի  հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1368-Ն որոշման ուժի մեջ մտնելը նշված կարգին համապատասխան ստեղծված հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած քաղաքացիներին տարկետում ստանալու հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությամբ:
0 7491

Քննարկվել է 15.01.2020 - 30.01.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր, որը հնարավորություն կտա ոլորտի տնտեսավարողներին համախառն եկամտից նվազեցնելու արտադրության ընթացքում առաջացող բնական կորուստները։
0 5315

Քննարկվել է 15.01.2020 - 30.01.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին   Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի N 687-Ա որոշմամբ հաստատված Խորհրդի անհատական կազմում, որը հանդիսանում է Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը և ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը:   
0 6137

Քննարկվել է 14.01.2020 - 31.01.2020

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն կարգով սահմանվում են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը, պայմանները, դեպքերը և չափերը:
0 8590

Քննարկվել է 14.01.2020 - 29.01.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք     Օրենքի նախագծով առաջարկվում է նոր իրավական կարգավորում, որը հնարավորություն կտա համարժեք և համաչափ պատիժ նախատեսել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կվերացվի օրենսդրական բացը, պատիժ սահմանելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ դրանով իսկ հստակեցնելով  տվյալ հանցագործության որակումը և ապահովելով պատժի համաչափության սկզբունքի պահպանումը:
3 7652

Քննարկվել է 13.01.2020 - 28.01.2020

«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Պետական արարողակարգի մասին» օրենքում առկա «բարձրաստիճան պաշտոնատար անձինք» սահմանումը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև «գործադիր իշխանության» բառերը փոխարինվում են «պետական կառավարման համակարգի» բառերով:
0 7101

Քննարկվել է 10.01.2020 - 27.01.2020

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգի հզորացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են. առողջապահական համակարգի ծախսարդյունավետության բարձրացում, առկա ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործում, առողջապահական ենթակառուցվածքների բարելավում և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, նորագույն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ներդրում, և որ ամենակարևորն է` համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում: Այս համատեքստում կենսական կարևորություն է ձեռք բերում  բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը, քանի որ վերջինս բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ամենակարևոր բաղադրիչն է: Այդ իսկ նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է  «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականը»:  
0 7642

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.01.2020 - 25.01.2020

«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ոլորտի ուսումնասիրությունների և ՍՁ ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով բացահայտվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ՍՁ սահմանման և չափորոշիչների, պետական աջակցության և արտոնությունների բացակայություն, ինչպես նաև հասարակությունում ոլորտի վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակ։ Ուսումնասիրելով միջազգային առաջատար փորձը և ունենալով քննարկումներ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվողների հետ՝ սույն հայեցակարգով նախանշվեց լուծումների փաթեթ, որը կօգնի հաղթահարել ոլորտում առկա խնդիրները և համապատասխանորեն մշակել ՍՁ զարգացմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն։
0 8028