Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.01.2023 - 31.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի առանձին դեպքերում ապահովել զինծառայողների բնակարանային ապահովության ամբողջա­կան իրավունքը:
Մնաց {days} օր
0 5501

Քննարկվել է 13.01.2023 - 29.01.2023

«Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների (այսուհետ՝ ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևան քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։ Ստեղծված իրավիճակից ելնելով Երևան քաղաքում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևան քաղաքի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազիֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով  առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։   Նմանատիպ աշխատանքները, որպես կանոն, իրականցվում են մատակարար ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակում։ Սակայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը իրականացնում է համաձայն մշակված ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երևան քաղաքի պահանջարկի բավարարման նպատակով ԳԲԿ-ների և գազատարերի կառուցում ներառված չէ։ Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ նշված սխեմայով նախատեսված աշխատանքներից դուրս այլ ուղղություններով ներդրումների իրականացումը խնդրահարույց է։
Մնաց {days} օր
26 24004

Քննարկվել է 13.01.2023 - 29.01.2023

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը       Նախագիծը բխում է սույն թվականի հոկտեմբերի 10-ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 10:00-ին կայացած՝ բանկային գործունեության մասին խորհրդակցության թիվ Վ/104-2022 արձանագրության 4-րդ կետի 2-րդ ենթակետից և 5-րդ կետից։       Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինվում է ակրեդիտիվի բացման մեխանիզմով։
Մնաց {days} օր
0 5981

Քննարկվել է 13.01.2023 - 28.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 145-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 110-րդ հոդվածին։
Մնաց {days} օր
0 4751

Քննարկվել է 13.01.2023 - 28.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 546-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 212-րդ հոդվածին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությանը։
Մնաց {days} օր
0 5092

Քննարկվել է 13.01.2023 - 28.01.2023

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում հստակ կամրագրվի, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ տեղեկատվությունը ստանալու հավաքագրման աղբյուր առկա չէ, Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ համայնքի ղեկավարը գրանցամատյանը վարելու է պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:
Մնաց {days} օր
0 5465

Քննարկվել է 12.01.2023 - 02.02.2023

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծաղկաձոր համայնքիավագանու 2022  թվականի դեկտեմբերի 27-ի <<Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>>  թիվ   221-Ն որոշման 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հավելվածների։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդողօրվանից:    
Մնաց {days} օր
0 6286

Քննարկվել է 12.01.2023 - 27.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությոնը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-503-Ն օրենքների ընդունմամբ։ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով, որպես կենսաթոշակը (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն, Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները ուժը կորցրած ճանաչվեցին։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է, որ 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարի Միասնական սոցիալական ծառայությունը։ Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ծրագրային մոդուլի միջոցով ընտրությունը կատարվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով այդ ամսվա կենսաթոշակի (խնամքի նպաստի) վճարման ցուցակում ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ (խնամքի նպաստ) ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների (բանկերի)։    
Մնաց {days} օր
2 4928
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: