Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 26.10.2022 - 15.11.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Նախագծի նպատակը Հայաս­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­րա­րա­գրման համակարգի ներդրումն է:
Մնաց {days} օր
1 7688

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը (այսուհետ՝ Գանձարան) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է Գանձարան մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, որակական գնահատման ապահովում և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում, թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում, պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, Գանձարան մուտքագրվող և ելքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի շուկայական գնահատում, ինչպես նաև թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննություններ: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային գործառույթ, և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետի ա) ենթակետի համաձայն, իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան, պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ այլ փորձաքննություններ), առավել նպատակահարմար է  Գանձարանի փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:  
Մնաց {days} օր
0 4071

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 705-Ն որոշմամբ սահմանված է, որ Թանկարժեք մետաղների հարգորոշումը (հարգը և քաշը որոշելը) և թանկարժեք քարերի փորձաքննությունը (տեսակը, չափսը և կշիռը` կարատով) իրականացնում է ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմինը: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, հետևաբար <<Թանկարժեք մետաղների մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը ենթարկվել է փոփոխության, որի արդյունքում ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների նախնական փորձաքննությունը հանվել է Գանձարանի լիազորություններից: Նախագծով առաջարկվում է արժեքների փորձաքննությունների մասով գործառույթների պատասխանատու համարել Հայաստանի Հանրապետությունում փորձագիտության բնագավառում առաջատար փորձագիտական կառույց հանդիսացող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Մնաց {days} օր
0 3888

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
Մնաց {days} օր
0 4366

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)»  համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար:  Միաժամանակ, արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով խոշոր եղջերավոր կենդանիների տեղաշարժի, կենդանական ծագման մթերքի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, ինչպես նաև խթանիչ ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա՝  հանրապետությունում զարգացնելով խոշոր եղջերավոր կենդանիների մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։
Մնաց {days} օր
0 3889

Քննարկվել է 25.10.2022 - 11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծով առաջարկվում է. - դադարեցնել ՀՀ ջրային օրենսգրքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը,  - ՀՀ ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածի՝ «Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են ավելի խիստ ստանդարտներ, որոնց հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում առաջիկա 5 տարիների համար իր գործողությունների աստիճանական բարելավման պլան, որը հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը:» պարբերության գործողությունը դադարեցնել։  
Մնաց {days} օր
0 5170

Քննարկվել է 25.10.2022 - 09.11.2022

«Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում դեղագործության ոլորտի զարգացմանը: Ոլորտն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ այն ուղղակիորեն կապված է բնակչության առողջության պահպանման և պետական անվտանգության ապահովման հետ: Դեղագործությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը: Դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա: 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 178,6%, իսկ արտահանման ծավալների աճը՝ 103,6%: Դեղագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության դեղագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, արտադրողականության բարձրացման,  ինչպես նաև զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։ Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։ Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է դեղագործական արդյունաբերության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունումը և դրա իրագործումը։
Մնաց {days} օր
6 6036

Քննարկվել է 25.10.2022 - 10.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունման նպատակն է հաստատել` սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողության» N 1.23 ստուգաթերթը, որն ընդգրկում է 15 հարց, և «Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողության» N 1.24 ստուգաթերթը, որն ընդգրկում է 21 հարց, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատել նույն բնագավառի՝ «Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.11 ստուգաթերթը, որն ընդգրկում է 31 հարց. աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում նոր խմբագրությամբ հաստատել՝ «Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի վերահսկողության» 1 ստուգաթերթը, որն ընդգրկում է 29 հարց:
Մնաց {days} օր
0 4631
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: