Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 22.05.2020 - 06.06.2020

«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա  որոշումը,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է ` Հաստատել «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտա­լիզատորի յուրաքանչյուր կազմա­կերպչի բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազ­մա­կերպման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ման վայրի նկատմամբ ներկա­յաց­վող պա­հանջ­ները և չափա­նիշ­ները` համաձայն հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:
0 6125

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.05.2020 - 05.06.2020

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին»» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է մատնանշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, դրանց պատճառները, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջների և ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործող կարգավորումների անհամապատասխանությունները և առաջարկել այդ խնդիրների լուծման հիմնական ուղղություները: Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգով որոշակիորեն նախանշված խնդիրների լուծման նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող համապատասխան նախագծի մշակում:
8 13727

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.05.2020 - 05.06.2020

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի սահմանել այն ճանպարհային նշանները, որոնց ազդման գոտում կթույլատրվի միայն որակավորում ունեցող զբոսաշրջային տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը:
0 6627

Քննարկվել է 21.05.2020 - 06.06.2020

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթ Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն նախատեսել այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի վիճարկման դեպքերի համար։ Արդյունքում այլ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջն ուղղված բարենպաստ վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման։ Դրա փոխարեն վարչական դատարանը հայցվորի միջնորդությամբ գործի քննության ընթացքում կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել նշված վարչական ակտի կատարումը՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կարգով։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածում։ Մասնավորապես՝ կասեցման ազդեցությունից բացառություն է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ  վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ։
0 7919

Քննարկվել է 20.05.2020 - 04.06.2020

Հրապարակվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը. տարբերակվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները: տարբերակվել են իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն: նախատեսվել է իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: կարգավորվել են վարչական վարույթների միացումն ու առանձնացումը: տարբերակվել են իրավախախտման վարությներով ընդունվող որոշումների տեսակները և դրանց առանձնահատկությունները: նախատեսվել է իրավախախտման վարույթը վերսկսելու հնարավորություն այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է Հանձնաժողովի կողմից տուգանքի չափը որոշելու հայեցողության ոչ իրավաչափ իրականացնելու հանգամանքը: նախատեսվել է Հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ: նախատեսվել է Հանձնաժողովի նիստերին տեսաձայնային կապի միջոցով մասնակցելու հնարավորություն: նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը: միասնական կարգավորումներ են նախատեսվել Հանձնաժողովի կողմից տրամադրվող եզրակացությունների տրամադրման համար: սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք։ նախատեսվել է տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ: սահմանվել է Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների ընտրության հստակ չափանիշներ սահմանելու հնարավորություն: նախատեսվել է ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն: նախատեսվել է համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ: նախատեսվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ։ սահմանվել են Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմատիվ հիմքերը։ ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն։ ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն։ Քրեական օրենսգրքում հակամրցակցային գործողություններն արգելող 195-րդ հոդվածում առկա ձևակերպումները համապատասխանեցվել են Օրենքով սահմանված հասկացություններին, ինչպես նաև հանցակազմը ձևականից դարձվել է նյութական։ նախատեսվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության մեխանիզմ։ ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը վերապահվել է Հանձնաժողովին։ նախատեսվել է Հանձնաժողովի որոշմամբ ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու հնարավորություն։ նախատեսվել են ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության համար բավարար երաշխիքներ ստեղծելու նպատակով օրենսդրական այլ փոփոխություններ և լրացումներ։
67 20408

Քննարկվել է 20.05.2020 - 04.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հնարավորություն կտա շահառուներին կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հետևանքով օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից:
0 7229

Քննարկվել է 20.05.2020 - 06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1691-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 375-Ն Նախատեսվում է վերացնել սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության պահանջը:
0 7234

Քննարկվել է 19.05.2020 - 03.06.2020

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծ և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների պաշտոնային դրույքաչափերը։
1 6295

Քննարկվել է 19.05.2020 - 04.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կապահովեն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիություն։
0 5501