Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.06.2020 - 07.07.2020

"ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ  Նախագծերով սահմանվում է կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով (հատվածով) և հատուկ տեսակի նշումով  տարբերանշելու պահանջ և տվյալ պահանջը խախտելու պարագայում համապատասխան վարչական տույժի կիրառում։
1 7783

Քննարկվել է 22.06.2020 - 07.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  գործող պրակտիկայի համաձայն՝ պետի կամ այլ հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցրած անձը կարող է նշանակվել կամ փոխադրվել իր բնակության վայրից հեռու գնվող վայրում: Նշված դրույթը հիմնականում կիրառվում է ստորաբաժանման պետի պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, երբ, օրինակ, Երևան քաղաքում ապրող անձը նշանակվում է Լոռու մարզային բաժնում պետ կամ տեղակալ:   Այնուհանդերձ, նշված վայրում վերջիններիս բնակարանային վարձավճարները չեն փոխհատուցվում, արդյունքում նման դեպքում ծառայողները իրենց սեփական միջոցներով վարձակալում են բնակարաններ, ինչի արդյունքում վերջիններս կրում են նյութական վնասներ: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողները համարվում են զինծառայողներին հավասարեցված անձինք: Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց կարող են մատուցվել նույն օրենքի 64-66-րդ հոդվածներով նախատեսված ծառայությունները: Օրենքի 65-րդ հոդվածը սահմանում է, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: Մինչդեռ, ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշմամբ (այսուհետ՝  Որոշում) սահմանված կարգը, ներկայիս իրավակարգավորմամբ, չի տարածվում հարկադիր կատարողների վրա` չնայած որ Ծառայությունը ևս ունի 23 մարզային բաժիններ և բաժանմունքներ, որտեղ կարող են նշանակվել այն ծառայողները, ում բնակության վայրը այլ տեղ է: Հետևաբար, անհրաժեշտ է Որոշումը համապատասխանեցնել Օրենքի 72-րդ հոդվածին, ինչպես դա արված է, օրինակ, քրեակատարողական ծառայողների դեպքում հենց այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, ըստ Օրենքի 72-րդ հոդվածի, նույնպես հանդիսանում են զինծառայողներին հավասարեցված անձինք և Որոշմամբ հաստատված կարգի  2-րդ կետի 1-ին ենթակետով, սույն կարգի գործողությունը տարածվում է նաև նշված անձանց վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմերի 22-ի թիվ 1321-Ն որոշման մեջ լրացում կատարելու արդյունքում հարկադիր կատարողներին ևս կվճարվի դրամական փոխհատուցում՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց՝ դրանով իսկ ընդլայնելով հարկադիր կատարողին տրամադրվող սոցիալական երաշխիքների շարքը:
0 4012

Քննարկվել է 22.06.2020 - 08.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԼՈՒԾԱՐ¬ՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է կանոնակարգել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը և պարտավորությունները մարելու նպատակով պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացնել գումար։  Այս գործընթացը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գույքի կազմում հաշվառված ք. Երևան Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը նախատեսվում է ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։
0 5092

Քննարկվել է 21.06.2020 - 07.07.2020

«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման սույն նախագծով նախատեսվում են իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ, որոնք փոխկապակցված են «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ամրագրված դրույթների հետ:
7 7819

Քննարկվել է 21.06.2020 - 07.07.2020

«ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության  տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:
24 9205

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.06.2020 - 05.07.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ       Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նախատեսված չեն  առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությամբ առանց ծանուցման զբաղվելը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ:       Միաժամանակ, նշվածի կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում` լիցենզիայի կամ թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը ներառելով պետությանը պատճառված վնասի հաշվարկում:      Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով, որ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս համարվում է կեղծ ձեռնարկատիրություն:
0 6025

Քննարկվել է 19.06.2020 - 04.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել Քրեակատարողական հիմնարկի պետի կողմից դատապարտյալի վերաբերյալ Տեղաբաշխման հանձնաժողովին ներկայացվող միջնորդագրի ձևի, ինչպես նաև ցուցակի պահանջները, սահմանել ժամկետ դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի կողմից միջնորդագրի կազմման համար, ամրագրել Հանձնաժողովի նիստում հարցի քննարկման հետաձգման հիմքերն ու պահանջները և այլն:
0 3932

Քննարկվել է 18.06.2020 - 03.07.2020

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով ներկայացվում են առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները (միջոցառումները): Սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը, հարկային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավմանը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, մարդկային ռեսուրսների արյունավետ կառավարմանը:
0 5978