Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.08.2020 - 25.08.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Առաջարկվում է սահմանել նոր ընթացակարգ սեփականաշնորհաված բնակարանները պետությանը նվիրելու համար։ Մասնավորապես պետության նվիրատվության համար իրավական հիմք հանդիսանալու է սույն 2019 թվականի Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որի հիման վրա էլ Պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավորվելու է կնքել շահառուի հետ նվիրատվության պայմանագիր։ Միաժամանակ, իրավական որոշակիության ապահովման համար սահմանվել է ընտանիքի կազմի հստակ չափանիշներ:
0 4933

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.08.2020 - 25.08.2020

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Առաջարկվող կարգավորման նպատակն է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, բացառել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելու իրավունքի չարաշահման հնարավորությունը և ապահովելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը:
0 8176

Քննարկվել է 07.08.2020 - 22.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի ներկայացման, համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների մշակման, տեխնիկական առաջադրանքի կազմման միջոցառումների կատարման համար նախատեսված ժամկետների փոփոխությամբ:
1 5395

Քննարկվել է 07.08.2020 - 22.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2020 թվականի հուլիսի 7-ի նիստի N ԿԱ/131-2020 արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու հանգամանքով:  
3 6790

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.08.2020 - 23.08.2020

«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրով (հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
0 6229

Քննարկվել է 06.08.2020 - 21.08.2020

«Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգի, էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգի, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջների սահմանումն է և ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջների ու գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթների հստակեցումն է:
0 8947

Քննարկվել է 06.08.2020 - 21.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման Հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփո­խու­թյունները:
0 4852

Քննարկվել է 05.08.2020 - 20.08.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ Փաթեթի ընդունմամբ՝ Կկարգավորվեն փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների աշխատանքով և զբաղվածությամբ ապահովման խնդիրներիը` ընդլայնելով այդպիսի ռեժիմներում պատիժ կրող դատապարտյալների հնարավորությունները: Կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ աշխատանքի և զբաղվածության միջոցով դատապարտյալների վերասոցիալականցման համար. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում  գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից որոշումների կայացման գործընթացը կդառնա ավելի կանխատեսելի՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը. Կբարձրացվի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:
14 7040

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.08.2020 - 20.08.2020

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիր» «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  ներառման 2021թ.  տարեկան ծրագիրն» ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2021 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հավասար և մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար: Մշակվել են  հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:   
0 7856