Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.12.2022 - 18.12.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №517-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային կանոնների շրջանակում կհստակեցվեն շուկայի մասնակիցների գործունեության և դրա առանձին սեգմենտներում առևտրի իրականացման պայմանները և պատասխանատվությունների շրջանակը։
Մնաց {days} օր
0 4703

Քննարկվել է 02.12.2022 - 18.12.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Վտանգավոր քիմիական նյութեր ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է սահմանել  պատասխանատվության միջոց՝ Կառավարության որոշմամբ սահմանած «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման» կարգը խախտելու համար:
Մնաց {days} օր
0 5009

Քննարկվել է 02.12.2022 - 18.12.2022

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ Նախատեսվում է օրենքով կարգավորել քիմիական նյութերի ու խառնուրդների արտադրության, շուկայահանման, ներմուծման, արտահանման, օգտագործման, դասակարգման, մակնշման, պիտակավորման և փաթեթավորման, քիմիական նյութերի ռեգիստրի ստեղծման ու վարման, քիմիական արտադրանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման , վտանգավոր քիմիական նյութերի թույլատրման, պարտավորությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման, քիմիական նյութերի ու խառնուրդների գործածության վերահսկման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 7338

Քննարկվել է 02.12.2022 - 19.12.2022

«Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխություններով վերանայվում են հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակներում գործատուներին ներկայացնող միությունների անդամակցության նվազագույն պահանջները։ Միաժամանակ նախատեսվում է ամրագրել, որ գործատուների միության համագումարի իրավասությունները սահմանվում են գործատուների միության կանոնադրությամբ։ Նախագծով ներկայացվող փոփոխություններով «Գործատուների միությունների մասին» օրենքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։  
Մնաց {days} օր
0 3716

Քննարկվել է 02.12.2022 - 17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 4942

Քննարկվել է 02.12.2022 - 17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆՎԱՐԻ 20-Ի N 48-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի     20-ի N 48-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 4247
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: