Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 28.03.2024 - 12.04.2024

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն Ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։
Մնաց {days} օր
1 3348

Քննարկվել է 28.03.2024 - 17.04.2024

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունները վերացնելու և ուղղելու իրականացմամբ:Հաշվի առնելով, որ զգալի ծավալով փոփոխություններ են կատարվել՝ նպատակահարմար է գտնվել օրենքը շարադրել նոր խմբագրությամբ։
Մնաց {days} օր
1 3419

Քննարկվել է 27.03.2024 - 30.04.2024

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ  հետևյալ իրավական ակտերում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․  «31) մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախագծված կամ նախատեսված կամ շուկայահանված չէ իր կյանքի ցիկլի ընթացքում բազմակի օգտագործման համար, ինչպես նաև նախատեսված չէ արտադրողին  վերադարձման և կրկնակի օգտագործման համար այն նույն նպատակով, ինչի համար արտադրվել է։»։   Օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «2.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է. 1) պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի) առկայությունը կամ օտարումը. 2) մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը:»։ - արգելքը  ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. 158-րդ հոդվածի 12-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-ին մասով. «12.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր  իրականացնելիս «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը՝ առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ: Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։ - Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, - «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. - ամրագրել   «դիտարկում» հասկացությունը, - օրենքը լրացվում է «Դիտարկումների իրականացումը» 5.1 հոդվածով, որում ամրագրված են դիտարկման ձևով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումներ՝ պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի ապրանքատեսակների, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների համար, ինչպես նաև նախագծով ապմրագրվել են որոշ փոփոխություններ՝  Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով։
Մնաց {days} օր
5 7114

Քննարկվել է 25.03.2024 - 09.04.2024

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կմիասնականցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական  քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքով (ներկայումս այս հարաբերությունները կարգավորվում են ութ իրավական ակտերով)։ Բացի այդ, սույն օրենքների փաթեթի ընդունմամբ թե´ փրկարարական ծառայությունում, թե´ ոստիկանությունում կընդլայնվի ղեկավար անձնաց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասախան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ։ Այս մոտեցումը բխում է ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարության միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից արված բազմաթիվ առաջարկություններից։ Այդ առաջարկությունները հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա։ Ավելին՝ այս փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում կներդրվի նաև քաղաքացիական ծառայություն, ինչը համահունչ է հանրային կառավարման բարեփոխումների արդի միտումներին։ Ոստիկանության որոշ գործառույթների իրականացումը կապահովվի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով։
Մնաց {days} օր
0 3761

Քննարկվել է 25.03.2024 - 09.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրում են տեխնիկական բնույթ: Մասնավորապես, հստակեցվում են փակ և բացօթյա տարածքներում  տեղադրված ՀՀ դրոշի և դրոշաձողի օպտիմալ չափսերը:  
Մնաց {days} օր
0 7150

Քննարկվել է 20.03.2024 - 05.04.2024

- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի` սահմանելով նախազգուշացում այն դեպքերում, երբ վերջինս ՀԴՄ կտրոնի վրա ճիշտ է տպագրել ապրանքի անվանումը և գինը:
Մնաց {days} օր
2 5909

Քննարկվել է 20.03.2024 - 04.04.2024

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի նպատակն է պարզեցնել դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը, կրճատել այդ գործընթացում առաջացող ծախսերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կարգավորումը համահունչ դարձնել  «Առևտրային արբիտրաժի մասին» և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կարգավորումներին։
Մնաց {days} օր
0 3939
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: