Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.08.2020 - 31.08.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 882 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: 2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը։ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում,  սահմանվել է գործատուների՝  իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև՝  աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը։  Արդյունքում, ընդունվել է նաև ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշումը, որը կարգավորում է աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, նշված որոշման 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը: 2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված է տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Գրքույկները ներկայացնելու անհրաժեշտության մասին Էլեկտրոնային եղանակով ծանուցվել է շուրջ 44 000 կազմակերպություն, ինչպես նաև պարբերաբար Ծառայության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցում Ծառայության էջի և էլեկտրոնային մամուլի միջոցով տարածվում են համապատասխան հաղորդագրություններ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները Ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել և ըստ էության Ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։ Սակայն, 2019 թվականին ևս հնարավոր չեղավ աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել (պատճառներից է հանդիսանում այն հանգամանքը, որ գործատուների մի մասը չէին ներկայացնում աշխատանքային գրքույկները, իսկ Ծառայությունը որևէ օրենսդրական լծակ չուներ գործատուների նկատմամբ և այլ հանգամանքներ)։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ այժմ առկա է շուրջ 130.000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։
0 1480

Քննարկվել է 14.08.2020 - 29.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հողային հաշվեկշռում: Նախորդ մեկ տարում համայնքների հողային ֆոնդում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, սեփականության ձևերի, օգտագործման տրամադրված, ինչպես նաև ոռոգելի հողերի կազմում: Սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները ներառվել են հողային հաշվեկշռում և արտացոլվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում:
0 1136

Քննարկվել է 13.08.2020 - 28.08.2020

«Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» Սույն Կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
25 4921

Քննարկվել է 12.08.2020 - 27.08.2020

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ և հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:Լիցենզավորված գործունեության իրականացման համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտին տրվելու է մեկ լիցենզիա մեկ անբաժան ներդիրով: Արդյունքում լիցենզավորված սուբյեկտն ազատվում է անհարկի վարչարարությունից և պատասխանատու անձի փոփոխման դեպքում բավարար է փոփոխություն իրականացնել տրամադրված լիցենզիայի ներդիրում:
3 1561

Քննարկվել է 12.08.2020 - 27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1412-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի N 1412-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 27-ի «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 501-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 5-րդ կետի պահանջից, ինչպես նաև 2020 թվականի մարտի 6-ի «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-101-Ն օրենքի կարգավորումից:
0 1340

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.08.2020 - 25.08.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Առաջարկվում է սահմանել նոր ընթացակարգ սեփականաշնորհաված բնակարանները պետությանը նվիրելու համար։ Մասնավորապես պետության նվիրատվության համար իրավական հիմք հանդիսանալու է սույն 2019 թվականի Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որի հիման վրա էլ Պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավորվելու է կնքել շահառուի հետ նվիրատվության պայմանագիր։ Միաժամանակ, իրավական որոշակիության ապահովման համար սահմանվել է ընտանիքի կազմի հստակ չափանիշներ:
0 1067

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.08.2020 - 25.08.2020

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Առաջարկվող կարգավորման նպատակն է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, բացառել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելու իրավունքի չարաշահման հնարավորությունը և ապահովելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը:
0 3120