Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.10.2023 - 17.10.2023

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, նոր ներդրումների ներգրավմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Մոտեցումը, որը նախատեսում է Օրինագծերի փաթեթը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է, որ այն պետք է կիրառվի Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի համար, և մոտեցումների կիրառման նույնատիպությունն անհրաժեշտ է նախատեսել օրենսդրությամբ։ Առաջարկվում է կատարել լրացումներ համապատասխանաբար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում:    
Մնաց {days} օր
0 4343

Քննարկվել է 02.10.2023 - 18.10.2023

««ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ տվյալների միասնական հաշվառման հանգամանքը, սահմանել, որ նման հաշվառումն իրականացվում է ՍԷԿՏ համակարգի միջոցով, նախատեսել համակարգից օգտվելու և դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:
Մնաց {days} օր
0 4381

Քննարկվել է 02.10.2023 - 17.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1254-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծի ընդունմամբ կապահովվի «Ոստիկանության մասին»  օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթների պահանջները։
Մնաց {days} օր
0 3843

Քննարկվել է 02.10.2023 - 18.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով առաջարկվում է ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարներն ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկն իրականացնել ոչ միայն ընթացիկ տարում, այլ նաև նախորդ տարիներին համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով հայտնաբերված սխալների դեպքում։ Ընդ որում, օրենսդրական կարգավորման սահմանման անհրաժեշտությունը բխում է հետագա տարիների ընթացքում սխալներ հայտնաբերելու դեպքում, այն ճշտելու իրավական գործիք ունենալու հնարավորությունից:
Մնաց {days} օր
0 4163

Քննարկվել է 02.10.2023 - 18.10.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Որոշման նախագծի ընդունմամբ՝ զգալի կկրճատվեն սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման ժամկետների չպահպանման դեպքերը, կհստակեցվեն անհրաժեշտ սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք դիմող անձը պարտավոր է ապահովել՝ էլեկտրական ցանցին միանալու նպատակով, կբացառվի բաշխողի կողմից տույժի վճարումը այն դեպքերում, երբ դիմող անձի սպառման համակարգը պատրաստ չէ էլեկտրաէներգիա ընդունելու, կհստակեցվի տույժերի վճարման գործընթացը՝ այն դարձնելով անկախ սպառողի պահանջից։
Մնաց {days} օր
0 4391

Քննարկվել է 02.10.2023 - 21.10.2023

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ և (ԿԱՄ) ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՓԱՍՏԸ ԿԱՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ «Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության տակ գտնվող օտարերկրյա ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մի շարք հոդվածներով կարգավորվող գործառույթները իրենց ավարտական իրավական կարգավորումն են ստանում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու պարագայում:
Մնաց {days} օր
0 3940

Քննարկվել է 02.10.2023 - 17.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակը հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բանկային հաշվի քաղվածք տրամադրելու հարկային մարմնի պահանջի, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածք չտրամադրելու կամ բանկային հաշվի քաղվածքում օրենքով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար հարկային մարմնի կողմից պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը, ինչպես նաև բանկի կողմից հարկ վճարողների վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ դրույթը կհամապատասխանեցվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսված կանոնակարգումներին:
Մնաց {days} օր
0 8584

Քննարկվել է 29.09.2023 - 14.10.2023

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։
Մնաց {days} օր
0 4492

Քննարկվել է 29.09.2023 - 20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» N 9-Ն գործող հրամանի 19-րդ կետի համաձայն որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ներառված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված 3 կենդանատեսակ՝ հայկական մուֆլոնը, բեզոարյան այծն ու կարմիր բադը, մինչդեռ կիսաազատ պայմաններում պահման և օգտագործման ենթակա կենդանատեսակների շրջանակն առավել լայն է։ Կարմիրգրքյան տեսակների կիսաազատ պայմաններում պահման և դրանց օգտագործման ենթակա տեսակների ցանկի առանձնացման համար անհրաժեշտ է իրականացնել այդ կենդանատեսակների համալիր գնահատում և ցանկերի առանձնացում,  ինչը մինչ օրս իրականացված չէ։ Խուսափելու համար անճշտություններից, գիտականորեն հիմնավորված և գնահատված մոտեցում ցուցաբերելու պահանջից ելնելով նախաձեռնվել է սույն նախագծով իրակացվող փոփոխությունը։ Նախագծի երկրորդ կետով նախատեսված փոփոխությունը միտված է կարգավորելու իրավական ակտերի միջև տեղ գտած անհամապատասխանությունը և անճշտությունը, քանի որ  Կառավարության 2016 թվականի օգոստոսի 18 N 860-Ն որոշմամբ որսորդական տնտեսությունների ցանկ հաստատված չէ։
Մնաց {days} օր
0 4347
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: