Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.06.2022 - 24.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի № 329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով   ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 14-ի № 1348-Ն որոշմամբ կատարված փոփոխության և լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։ Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը և Ալժիրը Նախագծով առաջարկվում է նաև սահմանել այն պետությունները, որոնց ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում։ Մուտքի վիզաների ուսումնասիրության և որոշման կայացման համար հիմնական չափանիշներից են անվտանգությունը և այցելության նպատակի արժանահավատությունը (միգրացիոն ռիսկերի գնահատումը), հետևաբար նախագծով ներկայացվող երկրների գործող կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայությունն ինքնին տվյալ օտարերկրացու օգտին առկա փաստական հանգամանք է։    
Մնաց {days} օր
0 6774

Քննարկվել է 03.01.2022 - 24.01.2022

« «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում հանդես գալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների՝ հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում հանդես գալը դադարեցնելու դեպքում զինվորական ծառայությունից ազատվելու մասին: 
Մնաց {days} օր
0 5495

Քննարկվել է 30.10.2020 - 15.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 859-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի միջոցառման վերնագրում՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի պահանջներին։
Մնաց {days} օր
0 9996

Քննարկվել է 30.09.2019 - 21.10.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ
Մնաց {days} օր
0 10853

Քննարկվել է 01.03.2017 - 16.03.2017

«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին գիտական աստիճանի ատենախոսությունը պաշտպանելու կամ գիտական աստիճանը հաստատելու համար տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, սակայն ոչ ավելի, քան 9 ամիս ժամկետով, քաղաքացու կողմից տարկետման ժամկետը երկարաձգելու իրավունքի մասին:      
Մնաց {days} օր
0 11545
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: