Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Բուհ) Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից: Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով: Առաջարկվում է նաև հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները ազատել ԱԱՀ-ից: Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը:
Մնաց {days} օր
4 5649

Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ         Նախագծի  ընդունման արդյունքում կապահովվի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումը, մասնավորապես՝ հստակեցվում է իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց շրջանակը, որոնց շարքում ավելացվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, սահմանվել են Գործակալության տեղեկատվական համակարգին միանալու լրացուցիչ պայմաններ, որոնց հիման վրա սպասարկման գորածառույթներ իրականացնող անձանց հետ կնքվելու է պայմանագիր, Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձանց շարքից հանվել է գոյություն չունեցող, սակայն գործող որոշման մեջ հիշատակված պետական ոչ առևտրային կազմակերպությունը:  
Մնաց {days} օր
0 3726

Քննարկվել է 08.08.2023 - 28.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ   Նախա­գծի մշակումը պայմանա­վոր­ված է ՀՀ պետա­կան բյուջե վճարման են­թա­կա շահութա­բաժինների հաշվարկ­ման գործընթացում համա­պա­տասխան կանոնա­կարգում­ների անհրա­ժեշ­տու­թյամբ: Ըստ այդմ, Նախա­գծի ընդունման դեպքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Ընկերություններ)` ՀՀ պետական բյուջե վճարման են­թա­կա շահութա­բաժինների հաշվարկման ժամանակ սակագնային կարգա­վորման դաշտում գործող Ընկերությունների կանխա­տես­վող և շահութաբաժինների հաշվարկ­ման բազայում ներառվող շահույթների մեծությունների հաշ­վարկման հիմքում կդրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժո­ղովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագ­ների հաշվարկներում ներառված շահույթների մեծությունները։ Այդ կապակցությամբ, մասնավորապես, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժ­նեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստա­տելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N202-Ն որոշմամբ (այսու­հետ՝ Որոշում) հաստատված N1 հավելվածի 7-րդ կետում ճշգրտել և հստա­կեցնել շահութաբաժինների հաշվարկման բազայի առաջին բա­ղա­դրիչը: Ներկայումս, օրինակ, Որոշման կանոնակարգումների համաձայն՝ կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հան­դիսացող բաժնեմաս ունեցող առևտրա­յին կազմակերպությունների կողմից նախորդ ֆի­նան­սական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա ՀՀ պետա­կան բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկ­ման բա­զան կազմված է երեք բաղադրիչից՝ հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս), զուտ շահույ­թին ավելացումներ և հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս: Դրա հետ մեկտեղ, Հանձնա­ժողովի կող­մից կարգավորման ենթակա Ընկերությունների համար շահութաբաժին­ների հաշվարկման բազայում հաշ­վետու տարվա զուտ շահույթի իրական մեծությունը հիմք ընդունելու պարագայում, մասնա­վո­րապես, էներգահամակարգի առև­տրա­յին կազմակեր­պու­թյունների ֆինանսական բեռը ծան­րանում է՝ խոչընդոտ հանդիսանալով դրանց անխափան գործունեության իրականացմանը։ Ըստ այդմ, ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա առև­տրային կազմակերպությունների համար հաշվետու տարվա զուտ շահույթի մեծու­թյուն է ընդունվելու յուրաքանչյուր առևտրային կազմակերպու­թյան գործունեու­թյան արդյունքում պլա­նավորված (սակագնի հաշ­վարկում ներառված) և հանձ­նաժողովի կող­մից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը, ինչն էապես կթեթևացնի, մասնավորապես, էներգահա­մա­կարգի առևտրային կազմակեր­պու­թյունների ֆինանսական բեռը՝ նպաստելով դրանց անխա­փան գործունեության իրակա­նաց­մանը։
Մնաց {days} օր
0 3832

Քննարկվել է 08.08.2023 - 24.08.2023

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը գործատուի կողմից ստույգ հաշվառելու պարտավորության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որն իր հերթին կնպաստի օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված՝ աշխատաժամանակի վերաբերյալ նորմերի պահանջների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:  
Մնաց {days} օր
0 5908

Քննարկվել է 08.08.2023 - 25.08.2023

«Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարինների) և պետական ոչ առեվտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման գործող պայմանների վերանայման և միասնական կարգավորման սահմանման տեսանկյունից առաջնահերթ է հաստատել պետական մարմինների ծառայողական և սպասարկող ավտոմեքենաներին առնչվող բոլոր կարգավորումներով ամրացված գործընթացը: Հրատապ խնդիր է գործող կարգավորումների ձևակերպումների վերանայումը և համապատասխանեցումը վերջին սահմանադրական փոփոխություններին և 2018 թվականից հետո ընդունված ձևակերպումներին, այդ թվում՝ հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, կառավարչական իրավահարահարաբերությունների մասով, ինչպես նաև Նախագծի նպատակն է սահմանել դրույթ, որով ՀՀ պետական մարմինների ղեկավարները կունենան իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը և դրանց հատկացման կարգը, դրանց շահագործման և սպասարկման հետ կապված նորմաները հաստատելու լիազորությունը: Հնարավորություն կտրվի Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված անկախ մարմիններին (ելնելով գործառութային առանձնահատկություններից)՝ ինքնուրույն կարգավորելու իրենց կողմից շահագործվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը և դրանց հատկացման կարգը: Նախագծով կսահմանվեն ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը, դրանց ներկայացվող պահանջները, շահագործման պայմանները և ժամկետները, պետական մարմիններին հատկացված մեքենաների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող պահպանման ծախսերը հաշվարկելու սկզբունքները:  
Մնաց {days} օր
0 4454

Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) պտղի հետագա հուղարկավորության հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ  վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:  Նախագծի ընդունման արդյունքում ծնողին կտրվի հնարավորություն` ցանկության դեպքում ստանձնելու մեռելածնի հուղարկավորությունը, իսկ մեռելածնին հուղարկավորության ստանձնող չլինելու պարագայում կլրացվի օրենսդրական բացը, պատշաճ ձևով կկազմակերպվի մեռելածինների հուղարկավորությունը, գործընթացը բերելով օրինական դաշտ:
Մնաց {days} օր
1 5241

Քննարկվել է 08.08.2023 - 24.08.2023

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է մեկ միասնական Կառավարության որոշմամբ հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Կրթության տեսչական մարմնի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի,  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտագության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:  
Մնաց {days} օր
0 4294

Քննարկվել է 08.08.2023 - 29.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 4317
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: