Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.12.2021 - 22.12.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 498-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 1-ին կետում ամրագրված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման ծառայությունների որակն ու արդյունավետությունը, լրացնել իրավական ակտը առկա գործող նոր ծառայությունների վերաբերյալ դրույթներով, հստակեցնել խնամքի տրամադրմանն առնչվող իրավական կարգավորումները։
0 3803

Քննարկվել է 06.12.2021 - 21.12.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախագծով իր ենթակայությանը հանձնված գործերի արդյունավետ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։
1 3325

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.12.2021 - 18.12.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով նախատեսված ՀՀ ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներում ներառել նաև շարժական գույքի գրավի պայմանագրով գրավադրված տրանսպորտային միջոցի տվյալները՝ տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու պահին։
0 3777

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.12.2021 - 20.12.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել նվազագույն կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նոր չափեր։  
0 4240

Քննարկվել է 03.12.2021 - 18.12.2021

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
0 10709

Քննարկվել է 02.12.2021 - 17.12.2021

«Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ձևակերպումն անհնար է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում, տեղեկատվական համակարգերի անսարքության մասին հարկային մարմինը տեղեկացնում է հարկ վճարողներին, 2) համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում (www.petekamutner.am): Խափանումների վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է դեպքը հատնի դառնալու օրվա դրությամբ: Ընդ որում՝ համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո հարկային մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) և ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն), 3) հրապարակված տեղեկատվությունը խմբավորվում է ըստ ամսաթվերի, ամիսների, տարեթվերի և պահպանվում հարկային մարմնի պաշտոնական կայքում` առնվազն 3 տարի ժամկետով:  4) նախագծով առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվել է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:
0 2810

Քննարկվել է 02.12.2021 - 17.12.2021

«Այն հանգամանքները սահմանելու մասին, որոնք ի հայտ գալու դեպքում ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթակա են հետագծելիության» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) հետագծելիության ենթակա են Ցանկում ընդգրկված և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ) կամ որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կամ որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից վերցվել են արգելանքի և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում դրանք չեն պահանջվել, 2) նշված ապրանքներն ենթակա են հետագծելիության, եթե այդ ապրանքները Կառավարության որոշման համաձայն իրացվում են մաքսային մարմնի կողմից կամ  այդ ապրանքները իրացվում են Կառավարության կողմից` պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնելու համար լիազորված պետական մարմնի կողմից կամ այդ ապրանքները Կառավարության որոշման համաձայն անհատույց տրամադրվում են կազմակերպություններին, 3) այդ ապրանքների իրացման կամ անհատույց տրամադրման գործարքների մասով պետք է դուրս գրվեն հաշվարկային փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան, դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ներառելով նաև հետագծելիության ենթակա ապրանքների մասով հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները, 4) նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և նախատեսվում է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:
0 2912

Քննարկվել է 02.12.2021 - 17.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1384-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Արդարադատության նախարարության` օրենքով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումը:
0 2896