Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը    Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ: Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով:    Գործընթացը բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից փորձաքննվելու արդյունքում, ինչպես նաև նախորդ տարվա փորձառության արդյունքում հնարավորինս խնդիրներից զերծ մնալու ակնկալիքով հնարավոր կլինի հաստատություններն ապահովել ավելի որակյալ դասագրքերով:
Մնաց {days} օր
10 4151

Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023

««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-433-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք: Այսինքն՝ ներկայումս գեոդեզիայի, քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությունները տարանջատված չեն՝ ըստ ոլորտների, և որակավորման մեկ վկայական ունենալու պարագայում անձը կարող է զբաղվել թվարկված բոլոր տեսակի գործունեություններով: Այնուամենայնիվ, թվարկված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը մեկ միասնական վկայականով ձևակերպելը գործնականում արդարացված չէ, քանի որ դրանք պահանջում են տարբեր մասնագիտական հմտություններ, սակայն որակավորված անձինք աշխատանքային գործունեությունը իրականացնում են և՛ գեոդեզիայի, և՛ քարտեզագրության, և՛ չափագրման (հաշվառման) և՛ հողաշինարարության ոլորտներում, ընդ որում՝ մարկշեյդերական գործունեությունը գործող իրավակարգավորումների համատեքստում դուրս է մնում կարգավորման ոլորտից: Բազմաթիվ դեպքերում կադաստրի կոմիտեի գործառույթներին չառնչվող ոլորտային աշխատանքները իրականացնում են լիազոր մարմնի կողմից որակավորում չստացած մասնագետները, այդ թվում՝ կառուցապատման, հանքարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ ոլորտներում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է նաև «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-433-Ն օրենքի ընդունման կապակցությամբ:  
Մնաց {days} օր
1 5560

Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվեն լիազորող նորմեր և  մշակվող  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր կլինի սահմանել այն լիազորող նորմերը, որը լիազորում է Կառավարությանը ընդունելու համապատասխան իրավական ակտերը։
Մնաց {days} օր
0 4305

Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ 1)      ներդնել բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, 2)      սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները,3)      հստակեցնել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության տրամադրման կարգը՝ սահմանելով աջակցության առանձնահատկությունները:  
Մնաց {days} օր
0 5071

Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 13-րդ հավելվածի «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» հավելվածի պայմանների ներդրմանը և համապատասխանեցմանը։ Բացի այդ, առաջարկվող Նախագծի ընդունումը բխում է «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ հոդվածի 133-րդ կետի պահանջներից։ Նախագծը ընդունմամբ կարգավորվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից։ Ներկայացվող Նախագծով  առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշումը «Ավիացիայի մասին» օրենքի պահանջներին։
Մնաց {days} օր
0 3732

Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները, ինչը միտված է խստացնել վերահսկողությունը՝ բացառելով վտանգավոր արտադրանքի շուկայահանումը: Միաժամանակ նախագծի ընդունումը կնպաստի  նաև սպանդային մթերքի վաճառքով զբաղվող տնտեսավարողների զգոնության բարձրացմանը՝ կանխելով վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը և մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելը:
Մնաց {days} օր
5 4098

Քննարկվել է 01.11.2023 - 17.11.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք Նախագծի ընդունմամբ կհանվեն թերմալ ջրին վերաբերող կարգավորումները՝ առաջնորդվելով ՀՀ ջրային և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքերով սահմանված քաղցրահամ և հանքային ջրերին վերաբերող կարգավորումներով։
Մնաց {days} օր
0 4090

Քննարկվել է 01.11.2023 - 16.11.2023

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների սեփականատերերի կողմից տրվող հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևի հաստատում
Մնաց {days} օր
0 3814

Քննարկվել է 01.11.2023 - 21.11.2023

«Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագիր «Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
3 5723
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: