Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.12.2021 - 14.01.2022

ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին  (ծնվ.՝ 1995 թվականի դեկտեմբերի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Սաֆարյան  18-54):
0 3067

Քննարկվել է 30.12.2021 - 15.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է բացառել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի մաս կազմող որոշ, գործնականում չօգտագործվող տարրերի տրամադրումը, փոխարենը նախատեսել առավել հաճախ օգտագործվող տարրեր, ինչպես նաև սահմանել դրանց օգտագործման ավելի երկար ժամկետներ, ինչը պետության բյուջեի համար որևէ ֆինանսկական բեռ չի ներկայացնի:
0 4000

Քննարկվել է 30.12.2021 - 15.01.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունմամբ իրավական կարգավորումներ կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու դատավարական պարտականության հարկադիր կատարման վերաբերյալ իրավահարաբերությունների ընթացակարգերը:  
0 4481

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.12.2021 - 18.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը  «Հայաստանի ազգային ագրարային համա­լսա­րան» հիմնադրամին  միացման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշումը հնարավորություն կընձեռնի արմատապես բարելավել քոլեջում մասնագետների պատրաստման մակարդակը, ուսումնական գործընթացի անխափան իրականացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:
0 3317

Քննարկվել է 30.12.2021 - 14.01.2022

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ  «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հրատարակչությունների կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններին դասագրքերի բաշխման գործընթացում հնարավոր ռիսկերի բացառմամբ:
0 3709

Քննարկվել է 29.12.2021 - 13.01.2022

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) պտղի հետագա հուղարկավորության կամ դիակիզման հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ  վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:   Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին կիզել` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում:
0 5407

Քննարկվել է 28.12.2021 - 13.01.2022

ՄԻՇԱ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Միշա Վարուժանի Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 3692

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.12.2021 - 12.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է օրենքով Կառավարությանը վերապահել լիազորություններ հաստատելու և մշակելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:
0 4000

Քննարկվել է 28.12.2021 - 12.01.2022

«Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http:// www.petekamutner.am) ստեղծվում է ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ), 2) հաշվառվելու համար ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է մուտք գործի էլեկտրոնային ԱԱՀ համակարգ և պատասխանի առցանց եղանակով տրվող հարցերին (հարցերը տրվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն: Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին, 3) ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` հարկային մարմնում հաշվառվելու համար, 4) սահմանվում է դիմումի ձև: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման ծրագրային ապահովմամբ նախատեսվում է հնարավորություն ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դիմումը անգլերեն կամ ռուսերեն տարբերակներով ներկայացնելու համար, 5) ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացրած դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ:
0 3135