Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.08.2024 - 12.09.2024

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:  Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնելու «Հանրային առողջապահության մասին»  օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի հիմքով սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները շարունակելու են գործել, սակայն սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով,  սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների փոխարեն, ընդունվելու են հանրային առողջապահական նորմատիվներ, ինչի պարագայում անհրաժեշտություն է առաջանալու վերանայել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների իրականացումը ապահովող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածներով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու հետ կապված գործերի քննությունը։ Ըստ այդմ, հաշվի առնելով «Հանրային առողջապահության մասին»  օրենքի անցումային դրույթը, որի համաձայն ներկայում գործող սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները փուլ առ փուլ փոխարինվելու են հանրային առողջապահական նորմատիվներով՝ անհրաժետություն է առաջացել վերանայել նաև դրանք խախտելու համար սահմանված նորմերի բովանդակությունը։  
Մնաց {days} օր
0 2902

Քննարկվել է 23.08.2024 - 07.09.2024

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի դրույթների գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման, օրենքով սահմանված մի շարք դրույթների հստակեցման, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դրույթների հետ հակասությունների վերացման, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից իրականացվող վարչարարական գործընթացների պարզեցման, իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան փոփոխությունների և լրացումների իրականացում։ Միաժամանակ, նախատեսվում են օրենքով սահմանված անձանց առանձին կատեգորիաների (օրինապահ տնտեսվարողներ, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ, մաքսային ներկայացուցիչներ) առավել արդյունավետ գործունեությունն ապահովող, ինչպես նաև նշված անձանց նկատմամբ մաքսային մարմինների կողմից արդյունավետ հսկողության իրականացումն ապահովող դրույթներ։
Մնաց {days} օր
0 3173

Քննարկվել է 23.08.2024 - 07.09.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցրեում։ Բացի այդ, ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի և Ծառայության լիրազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման։
Մնաց {days} օր
0 4264

Քննարկվել է 22.08.2024 - 10.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով:
Մնաց {days} օր
1 4276

Քննարկվել է 22.08.2024 - 11.09.2024

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» կարգավորում է մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև կանոնակարգում դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 2986

Քննարկվել է 21.08.2024 - 05.09.2024

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական օբյեկտների սեփականատեր հանդիսացող անձանց կողմից՝ ենթասպառողներին կամ բաշխման այլ ցանցերին էլեկտրական էներգիայի փոխանցման պարտականության վերաբերյալ հարցերը:
Մնաց {days} օր
1 2680

Քննարկվել է 21.08.2024 - 12.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ստուգումների կազմակերպման և անցկացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցման և պարզեցման, տեսչական մարմինների կողմից վերահսկողության գործառույթի արդյունավետ իրականացման համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, առկա օրենսդրական բացերը վերացնելու, օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից: Նախագծերի ընդունման արդյունքում՝ 1. կվերացվեն կարգավորումները ստուգումը սկսելու առաջ տնտեսավարողին նախապես ծանուցելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով դրանով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների կողմից ստուգում իրականացնող Տեսչական մարմինների՝ ստուգմանը խոչընդոտելու բազմաթիվ դեպքերը և բացառությունների դեպքերը, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի նաև ապահովել նաև միատեսակ մոտեցում․ 2. կպարզեցվի ստուգման ակտի կազմման գործընթացը. 3. կկարգարովի տեսչական մարմինների կողմից ծանուցումների իրականացման կարգը 4. կնախատեսվի իրավախախտողի բացակայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավական հնարավորություն։
Մնաց {days} օր
5 5841

Քննարկվել է 16.08.2024 - 31.08.2024

«Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը «Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են ներկայիս իրավակարգավորումներում առկա բացերն ու անհամապատասխանությունները հաղթահարելու և կիրառական պրակտիկան լավարկելու նպատակով։
Մնաց {days} օր
2 3091

Քննարկվել է 15.08.2024 - 30.08.2024

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, առկայծող փարոսիկներով կահավորված, հատուկ տարբերանշան ունեցող տարանսպորտային միջոցների համար կսահմանվի կայանատեղի վճարի վճարման արտոնություն
Մնաց {days} օր
1 2621
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: