Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.02.2022 - 18.02.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Օրենսգրքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։
0 3713

Քննարկվել է 02.02.2022 - 17.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 288-Ն և 2011 թվականի սեպտեմբերի 08-ի N 1355-Ն որոշումներում, որոնց արդյունքում վերը նշված որոշումները կհամապատասխանեցվեն «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին:
0 3024

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.02.2022 - 26.02.2022

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», §ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ¦ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», §ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ¦ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
1 3346

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.02.2022 - 02.03.2022

Առևտրային զեղչերի կանոնակարգում Օրենքի նախագծով ներկայացված է առևտրային զեղչեր կանոնակարգման վերաբերյալ դրույթներ, հասկացություններ, օրենքի նախագծով ներկայացված է զեղչերի կիրառման առանձնահատկությունները: Սահմանվել է առևտրային զեղչերի մասին օրենսդրությունը, որը իր մեջ ներառում է  նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի առևտրային զեղչերի կիրառման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, թե տնտեսավարող սուբյեկտների շահերի տեսանկյունից և թե սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
2 5782

Քննարկվել է 01.02.2022 - 16.02.2022

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվել են հետևյալ հարցերը. ակցիայի հասկացությունը և եղանակները. զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը և այլն. ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները. ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները և այլն։
2 4715

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 01.02.2022 - 16.02.2022

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր  Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Եվրոպական Խորհրդարանի և Խորհրդի՝ 2004 թվականի ապրիլի 29-ին Եվրոպական Միության և Ատոմային Էներգիայի Եվրոպական Համայնքի  դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հավելված I-ի «Համագործակցության վերաբերյալ այլ քաղաքականություններ» V մասի 1-ին «Տրանսպորտ» գլխով Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի 2004/54/ԵՀ «Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներին ներկայացվող նվազագույն անվտանգության պահանջների մասին» և 2008 թվականի նոյեմբերի 19-ի  2008/96/ ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգները ՀՀ-ում կիրառման  մեջ դնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի կատարումը ապահովելու նպատակով, (համաձայն որի՝ յուրաքանչյուր ոլորտին առնչվող մասով պետք է նախաձեռնել Կառավարության և վարչապետի որոշումների իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում), իսկ համապատասխան օրենքները պետք է ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմերի սահմանման անհրաժեշտությամբ:
0 2617

Քննարկվել է 01.02.2022 - 17.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի օրենսդրական հիմքերի հստակեցում: Մասնավորապես. կարևոր է ունենալ քննչական կոմիտեի վերաբերյալ կենսունակ իրավական ակտ, որը կարտահայտի Կոմիտեի առանձնահատկությունները և կնպաստի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին վերաբերող օրենսդրության կատարելագործմանը:
0 3727

Քննարկվել է 01.02.2022 - 16.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 17-ի N 375-Ն որոշման ընդունման լիազորող նորմերը և դրանից բխող կարգավորումները:
0 4014

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.01.2022 - 15.02.2022

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24 N-Ի  1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է ամրագրել  ծառայություններ անհատական ծրագրի մշակաման կարգը և պայմանները՝ հիմնվելով անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում բազմամասնագիտական թիմի կողմից՝ անձի առողջության, գործունեության, հասարակական կյանքում մասնակցության և միջավայրային գործոնների ազդեցության գնահատման արդյունքում մշակվում է ընդգրկուն ծառայությունների անհատական ծրագիր, որը երաշխավորում է այն ծառայությունները և աջակցող պարագաները, որոնք կնպաստեն անձի լիարժեք գործունեության և մասնակցության ապահովմանը։ Ծառայությունների անհատական ծրագիրը  կարող է պարունակել նաև ծառայություններ կամ միջոցառումներ, որոնք պետական բյուջեի միջոցներով նախատեսված չեն։ Երաշխավորված ծառայությունների մատուցումն իրականացվում է միջգերատեսչական համագործակցության միջոցով։  
10 3849