Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 22.02.2022 - 09.03.2022

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Տեխնիկական կանոնակարգումը նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը, շուկայահանված արտադրանքի բարձր որակի ապահովմանը: Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտին ներդաշնակեցման և իրականացվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի և խնդիրների լուծման, ինչպես նաև հստակեցվեն մի շարք գործընթացներ և փաստաթղթեր:
0 3408

Քննարկվել է 22.02.2022 - 09.03.2022

«ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական և համայնքային սեփականություն հողամասերի զավթման և դրանց վրա, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա ինքնակամ շինությունների կառուցման կանխարգելումն է: Կգործեն օրենսդրական ընդհանուր կարգավորումները:
0 3833

Քննարկվել է 22.02.2022 - 10.03.2022

«Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր     Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, աշխատողների ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են պետության և բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում
0 5463

Քննարկվել է 22.02.2022 - 15.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի լրամշակման նպատակը 2021 թվականին նոր ձևաչափով իրականացրած վերապատրաստման արդյունքում ի հայտ եկած խնդիրներին լուծում տալն է, նոր կարգավորումներով  որոշ դրույթների հստակեցումը:
5 4325

Քննարկվել է 22.02.2022 - 09.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակեցվում են հանրակրթական ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, վերապատրաստվող խմբերում ուսուցիչների թվաքանակը,  վերապատրաստման թեմատիկ պլանին և մոդուլին ներկայացվող ժամային պահանջը:
1 3748

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.02.2022 - 08.03.2022

«ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվող նախագծով սահմանվում է փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, նրա գործունեության կարգը, այդ թվում պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը:
27 5890

Քննարկվել է 21.02.2022 - 08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն Կառավարության որոշման (այուհետ՝ Որոշում) նախատեսված փոփոխությունները պայմանավորված են այն փաստով, որ գործող որոշման մեջ բժշկական լաբորատորիաներին վերաբերվող մի շարք դրույթներ կորցրել են իրենց արդիականությունը և հանդիսանում են լիցենզավորման դիմած կազմակերպության բիզնես գործընթացի խոչընդոտ, քանի որ լիցենզավորման գործընթացը անհարկի կարող է ձգձգվել: Գործող Որոշման մեջ կան պահանջներ, որոնք բժշկական լաբորատորիաներին չեն վերաբերվում, օրինակ՝ հավելված 1-ի Կետ 1.51-ում նշված «տրիխինելոսկոպ»-ը կիրառվում է խոզի և վայրի կենդանիների մսի սանիտարաանասնաբուժական հետազոտությունների ժամանակ՝ կենդանիների մոտ տրիխինելաների թրթուրների հայտնաբերման նպատակով: Ուստի բժշկական մակաբուծաբանական ուղղվածություն ունեցող լաբորատորիաներում նշված սարքի անհրաժեշտություն չկա, քանի որ նշված լաբորատորիաներում չեն իրականացնում վերոնշյալ հետազոտությունները: Տարբեր խմբագրությամբ է ներկայացված նաև «մանրէասպան լամպ»-ը՝ «բակտերիոցիդ լամպ», «մանրէազերծող լամպ», «ուլտրամանուշակագույն ճառագայթիչ» արտահայտություններով, որը պետք է խմբագրել: Մի շարք լաբորատոր սարքեր կարող են օգտագործվել ընդհանուր հիմունքներով, եթե մի քանի լաբորատորիաներ տեղակայված են կազմակերպության նույն կառուցահատվածում՝ ուստի նշված հարցը ևս պետք է կանոնակարգել
0 3809

Քննարկվել է 21.02.2022 - 08.03.2022

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:
6 4409

Քննարկվել է 19.02.2022 - 06.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահել որոշակի տեսակի հանցագործությունների քննությունը, իսկ մնացյալ կոռուպցիոն հանցագործությունների Կոմիտեի ենթակայությանը վերապահելու համար նախատեսել որոշ վավերապայմաններ, այն է՝ եթե կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։
0 3529