Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 11.04.2022 - 26.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել բժշկական հաստատությունում թողնված պացիենտի հագուստը և անձնական իրերը բժշկական հաստատության կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու նպատակով դրանք պահպանելու ժամկետ, կարգավորել դրանք պացիենտի հարազատներին փոխանցելու և դրանց հետագա տնօրինման հարցերը
0 2710

Քննարկվել է 11.04.2022 - 26.04.2022

ՀՀՇՆ 31-03.02- «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է նախադպրոցական հաստատությունների շենքերի առանձնահատկություններից ելնելով, որոնք պահանջում են հատուկ ծավալահատակագծային, ճարտարապետական և քաղաքաշինական  արդի լուծումներ:
0 3207

Քննարկվել է 08.04.2022 - 23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբեր 10-ի N ՀՕ-383-Ն օրենքն ուժի մեջ մտնելու արդյունքում կորցրել է ուժը Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը, որով ՀՀ կառավարությանը լիազորություններ էր վերապահված տրամադրել հարկային արտոնություն հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով երկարաձգելու տեսքով։ Նշված հոդվածն ուժը կորցնելու արդյունքում պետք է դադարեցվի ՀՀ կառավարության կողմից նշված գործընթացներում հարկային արտոնությունների տրամադրումը, ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման մեջ, որի արդյունքում ուժը կորցրած կճանաչվի «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  N 1225-Ն որոշման այն մասը, որը սահմանում էր արտոնություն տրամադրելու ընթացակարգը, սակայն կշարունակի գործել նույն որոշմամբ սահմանված մոնիտորինգի համակարգը։
0 2811

Քննարկվել է 08.04.2022 - 23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վկայականների և ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Վկայականները և ատեստատները կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի կդառնան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am)՝ ըստ անհրաժեշտության:
0 3958

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.04.2022 - 27.04.2022

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման և  ՇՄԱԳ իրականացման և փորձաքննական եզրակացության գործընթացի կարգավորմանը։
0 3393

Քննարկվել է 07.04.2022 - 27.04.2022

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանությունները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի և «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը և հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների և դրանք կատարող անձանց շրջանակը:  
0 3352

Քննարկվել է 07.04.2022 - 23.04.2022

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սահմանել 1) Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը՝ համաձայն Հավելվածի. 2) գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի չափը գիտությունների դոկտորին 50000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ: Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները: Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում: Դրամական վճարը սահմանվում է ցմահ:  
2 5631

Քննարկվել է 07.04.2022 - 23.04.2022

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումն էապես կնպաստի շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների՝ առանց համապատասխան ավարտական ակտի և շահագործման թույլտվության առկայության, և ինքնակամ կառուցված օբյեկտների փաստացի շահագործման դեպքեր կանխարգելմանը, իչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայպստանի Հանրապետության օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների բացահայտման կապակցությամբ ընդունված վարչական ակտերի ամրապնդմանը։
0 2906

Քննարկվել է 07.04.2022 - 23.04.2022

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման և համայնքների կողմից կայքերի ստեղծման և գործարկման դեպքում կարծում ենք, տեղի է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության խստացում, որը իր դրական ազդեցությունն է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ, արդյունքում բազմաբնակարան շենքերի կառավարումը իրականացվելու է առավել արդյունավետ:
0 2317