Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակն է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունն օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը:
0 3149

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է շարունակել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը դասակարգել որպես լիցենզավորվող գործունեություն։
0 2884

Քննարկվել է 25.04.2022 - 10.05.2022

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագիծ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի նախագծի կազմումը նպատակ է հետապնդում ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։
1 3872

Քննարկվել է 25.04.2022 - 12.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերի պահանջներով և  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով պահանջներով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.   1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի ««Գնահատման ևթեստավորմանկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ Որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները. Որոշման հավելվածի 14-րդ կետում «ի դեմս տնօրենի» բառերից հետո դրված «,» ստորակետ կետադրական նշանը և դրանցից հետո գրված «և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:» բառերը հանել։ Որոշման հավելվածի 16-րդ կետի ժզ) ենթակետում «նկարագրությունը» բառից հետո դնել «,» ստորակետ կետադրական նշանը և լրացնել «հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.» բառերով։ Որոշման հավելվածի 16-րդ կետը լրացնել նոր ժը), ժթ), ի), իա) և իբ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ. ժը) կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր գործադիր մարմնի նկատմամբ. ժթ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները. ի) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը. իա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.  իբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին:»: Որոշման հավելվածի 17-րդ կետը լրացնել նոր ժբ), ժգ), ժդ), ժե) և ժզ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ. ժբ) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան. ժգ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները. ժդ) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը. ժե) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ. ժզ) լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության   տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը:»: Որոշման հավելվածի 19-30-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:          
0 3084

Քննարկվել է 22.04.2022 - 08.05.2022

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Թալին քաղաք, Ագարակավան գյուղ, Ակունք գյուղ, Աշնակ գյուղ, Արագածավան գյուղ, Արտենի գյուղ, Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Դաշտադեմ գյուղ, Դավթաշեն գյուղ, Դիան գյուղ, Եղնիկ գյուղ, Զարինջա գյուղ, Զովասար գյուղ, Թաթուլ գյուղ, Իրինդ գյուղ, Լուսակն գյուղ, Ծաղկասար գյուղ, Կաթնաղբյուր գյուղ, Կարմրաշեն գյուղ, Կաքավաձոր գյուղ, Հացաշեն գյուղ, Ձորագյուղ գյուղ, Մաստարա գյուղ, Ներքին Բազմաբերդ գյուղ, Ներքին Սասնաշեն գյուղ, Նոր Արթիկ գյուղ, Շղարշիկ գյուղ, Ոսկեթաս գյուղ, Պարտիզակ գյուղ, Սուսեր գյուղ, Վերին Բազմաբերդ գյուղ, Վերին Սասնաշեն գյուղ, Ցամաքասար գյուղ  (թվով 34), ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արծվաշեն գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Դրախտիկ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Շողակաթ գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ (թվով 19), ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Ալավերդի քաղաք, Ախթալա գյուղ, Ախթալա քաղաք, Ակներ գյուղ, Ամոջ գյուղ, Այգեհատ գյուղ, Առողջարանին կից գյուղ, Արդվի գյուղ, Արևածագ գյուղ, Աքորի գյուղ, Բենդիկ գյուղ, Թեղուտ գյուղ, Ծաթեր գյուղ, Ծաղկաշատ գյուղ, Կաճաճկուտ գյուղ, Կարմիր Աղեկ գյուղ, Հագվի գյուղ, Հաղպատ գյուղ, Ճոճկան գյուղ, Մեծ Այրում գյուղ, Մղարթ գյուղ, Նեղոց գյուղ, Շամլուղ քաղաք, Շնող գյուղ, Ջիլիզա գյուղ, Փոքր Այրում գյուղ, Քարկոփ գյուղ, Օձուն գյուղ (թվով 28),           ՀՀ Լոռու մարզի Տաշիր,  որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Տաշիր քաղաք, Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Բլագոդարնոյե գյուղ, Գետավան գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Լեռնահովիտ գյուղ, Կաթնառատ գյուղ, Կրուգլայա շիշկա գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Մեծավան գյուղ, Մեղվահովիտ գյուղ, Միխայլովկա գյուղ, Նովոսելցովո գյուղ, Նորամուտ գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ, Սարատովկա գյուղ, Սարչապետ գյուղ (թվով 24), ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Սիսիան քաղաք, Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արևիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ, Ույծ գյուղ (թվով 36),           Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 5 համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Նախագծում տեղ են գտել նաև կարգավորումներ համայնքի ավագանու կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում և աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման արդյունքների և դրանց հիման վրա տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի հաստատման, համայնքներում գլխավոր ճարտարապետների ինստիտուտի վերացման վերաբերյալ: Օրենքի 64-րդ հոդվածում նախատեսվող փոփոխության արդյունքում կկհստակեցվի համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստ հրավիրելու ժամկետը: Հստակեցվում է նաև համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Գործող օրենքում այդ իրավասությունն ունեն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը: Սակայն, չի բացառվում, որ համայնքի ղեկավարի բացակայության ընթացքում առաջանա ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտություն:
0 3837

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.04.2022 - 07.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում տնօրենին ներկայացվող ստաժի փոփոխությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխել 2022 թվականի փետրվարի 3-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի  օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի  օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 129-Ն որոշման համապատասխան կետում:
0 3342