Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.05.2022 - 17.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 498-Լ որոշմամբ, որը տեղ է գտել նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 1-ին և 3-րդ կետերում ամրագրված միջոցառումների իրականացումից:   ՀՀ կառավարության գործող որոշմամբ հաստատված՝ գործող կարգում ամրագրված է խնամքի և սոցիալական տարբեր ծառայությունների, այդ թվում՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, նրանց տրամադրումը: Դրանում շահառուների քանակը սահմանափակվում է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանցով, մինչդեռ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու հանգամանքը բացակայում է։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այս երկու ծառայությունները, և թողնել ճաշարաններ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական անձանց (առանց տարիքային սահմանափակման) զուտ սննդի տրամադրման համար ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբակների, մշակութային և մարզական միջոցառումների ու մրցումների, արվեստի ու աշխատանքային թերապիայի  կազմակերպման համար: Սննդի տրամադրումը հանդես է գալիս որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձանց բնաիրային օգնություն, միաժամանակ ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ բնաիրային օգնությունը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից է, իսկ սննդապահովումը բնաիրային օգնություն է, որը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձանց: Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է ավելի քան 20 ճաշարան, որոնց գործունեությունը որևէ իրավական ակտով լիարժեք կանոնակարգված չէ՝ դրանք գործում են որպես «սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ»: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է բնաիրային օգնության տրամադրման կարգը, սակայն նշված որոշմամբ հաստատված կարգը հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունների (հագուստ, սնունդ և այլն) բաշխմանը, և ոչ՝ ճաշարաններին։ Սույն նախագիծը կծածկի այս ոլորտում օրենսդրական բացը։ Նախարարությունը դրանից հետո այս և այլ հարցերի համար նպատակ ունի վերանայել և լրամշակել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշումը, որի մասին արձանագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։
5 2482

Քննարկվել է 02.05.2022 - 18.05.2022

ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Դավիթ Արմենի Մարտիրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2526

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.05.2022 - 18.05.2022

«Հայաստանի Հանրապետությունում 2022/2023 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությունում 2022/2023 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը
0 3101

Քննարկվել է 02.05.2022 - 17.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Մասնագիտացված բժշկական օգնություն: Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն», որն ընդգրկում է 86 հարց, «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն», որն ընդգրկում է 79 հարց:
0 2711

Քննարկվել է 01.05.2022 - 16.05.2022

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի վերանայում
0 7392

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.04.2022 - 16.05.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովման նպատակով (իրավական հիմնավորվածության ապահովման համատեքստում օրենքով լիազորող նորմի սահմանում)։
0 2912

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1) Դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերջիններիս վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին. 2) Քննչական կոմիտեն քննելու է բոլոր այն գործերը, որոնք չեն վերապահվի Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը. 3) Հակակոռուպցիոն կոմիտեին վերապահվելու է ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների, ինչպես նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց՝ պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը. 4) Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը կշարունակի իր գործունեությունը մինչև 2023 թվականի հունիսի 1-ը՝ շարունակելով որոշ ծավալով իրականացնել առկա կարգավորումներով իրեն վերապահված քրեական գործերի քննությունը. 5) Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից. 6) Վերոգրյալ կարգավորումներին համապատասխան Նախագծերի փաթեթի անցումային դրույթներով նախատեսվել են անհրաժեշտ կառուցակարգեր: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև գործունեությունը դադարեցնող ստորաբաժանումներից Քննչական կոմիտե տեղափոխվող անձանց սոցիալական երաշխիքներին:  
0 3352

Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը: Ակնկալվում է ունենալ հստակ ձևակերպված իրավական ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը՝ նախատեսելով հաշվի միջին մնացորդի նվազագույն և առավելագույն մակարդակներ։ Կառավարությանը լիազորություն է վերապահվում կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանելու միջոցով մշակել որոշակի մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով։
0 2819

Քննարկվել է 29.04.2022 - 14.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է հստակեցնել վերը նշված որոշումների նախաբաններում օգտագործվող օրենքի անվանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-281-Ն ՀՀ օրենքով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի անվանումը փոխվել է։
0 2730