Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022

««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար:
0 2753

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.04.2022 - 13.05.2022

«Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը մշակվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովման նպատակով (իրավական հիմնավորվածության ապահովման համատեքստում օրենքով լիազորող նորմի սահմանում)։
0 2972

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.04.2022 - 13.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմքի նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 322-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 3126

Քննարկվել է 28.04.2022 - 14.05.2022

ԱՐՄԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Արման Ալեքսանդրի Ավետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2700

Քննարկվել է 28.04.2022 - 14.05.2022

ԽԱՉԻԿ ՍՈՒՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2435

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.04.2022 - 13.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պայմանավորված է ոստիկանության պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանումներում սահմանված որոշ պաշտոնների միջև համապատասխանելիության ապահովման անհրաժեշտությամբ` հիմք ընդունելով պաշտոնների աստիճանակարգությունը:
0 3032

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.04.2022 - 13.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է իրավական հիմք նախատեսելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 2940

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.04.2022 - 13.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
0 2345

Քննարկվել է 27.04.2022 - 12.05.2022

««ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ճարտարապետական և ճարտարագետ-կոնստրուկտորների հանրության շրջանակում կրթական ոլորտի դերի, մասնակցայնության և ներառականության բարձրացում: Մասնագիտական հանրության և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործառույթների հստակեցում:
2 2724