Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 23.05.2022 - 08.06.2022

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին»  օրենքում՝ ապահովելու համար զենքի արտադրության և տիեզերական գործունեության լիցենզիա ստացած անձանց վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը:
0 3031

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 23.05.2022 - 07.06.2022

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԵՂԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախանշել բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակման և իրականացման հիմնական միասնական մոտեցումները, միաժամանակ հնարավորություն ընձեռելով համայնքների ավագանիներին՝ սահմանել այլ պայմաններ և առանձնահատկություններ:
0 2781

Քննարկվել է 23.05.2022 - 07.06.2022

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Թույլատրել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին՝ իր կարիքների համար սննդի ձեռքբերման գործող պայմանագրերի շրջանակներում մատակարարումների բացակայության և  պայմանագրերի բացակայության դեքում  սննդի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն, չկիրառելով Կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերության պահանջները:
0 3359

Քննարկվել է 23.05.2022 - 07.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքների խոշորացման արդյունքում այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրերի մի շարք կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է կամ դրանք գտնվում են լուծարման գործընթացում: Միևնույն ժամանակ ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից առաջարկություններ են ստացվել այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրերի ցուցակում նոր վայրեր ընդգրկելու վերաբերալ: Ուստի, խնդիր է առաջացել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություն և ապահովել ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։
0 2489

Քննարկվել է 23.05.2022 - 07.06.2022

«ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Հաշվի առնելով, որ գունաերաժշտական շատրվանների համակարգը նախագծվել և իրականացվել է ֆրանսիական  Aquatique-show կազմակերպության կողմից հատուկ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների համար արտադրված անհատական սխեմաներով, մեխանիզմներով և սարքավորումներով, ինչի արդյունքում ոչ մի ուրիշ արտադրողի/մատակարարի ոչ մի տեսակի սարքավորում հնարավոր չէ համադրել առկա համակարգի հետ՝ (Aquatique-show կազմակերպության տրամադրած հիմնավորումը կցվում է) ուստի առաջարկվում է գունաերաժշտական շատրվանների համակարգի արդիականացման և նորոգման ենթակա սարքավորումների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:  
0 2823

Քննարկվել է 23.05.2022 - 07.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից 77,532.4 հազար դրամ գումար կհատկացվի Սիսիանի համայնքապետարանին՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։ Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։ Մեկ միավորի համար (Սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է  ընդունվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։
0 2806

Քննարկվել է 20.05.2022 - 04.06.2022

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով նախատեսվում է վերոնշյալ օրենքներում կատարել փոփոխություն՝ նախատեսելով, որ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հարկային (մաքսային) մարմնի ղեկավարի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի նաև բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ:
0 2335

Քննարկվել է 20.05.2022 - 09.06.2022

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼԻԱԶՈՐՈՂ ՆՈՐՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2868

Քննարկվել է 19.05.2022 - 04.06.2022

ԳԱԳԻԿ ԱՇՈՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Գագիկ Վարդանյանի մեծ ներդրումը օպերային արվեստում, նրա խոստում­նալից ապագան, օպերային արվեստը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործու­նեությունը, նման արտիստների խիստ անհրաժեշտությունը օպերային արվեստում, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` առաջարկում ենք Գագիկ Աշոտի Վարդանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
0 2704