Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.05.2022 - 09.06.2022

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, որի համաձայն՝ քաղաքաներում արդեն ներդրվել է համակարգը, 2023թ. hունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում։ Հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով։  
0 3298

Քննարկվել է 25.05.2022 - 10.06.2022

ԲԱԲԿԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2649

Քննարկվել է 24.05.2022 - 08.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ սնանկության գործով կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելիս առցանց դիտարկման ձևով ստանա նաև պարտապանի կողմից ներկայացված՝ իրավաբանական անձին /անհատ ձեռնարկատեր, նոտար/ սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար` հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները, ինչպես նաև պարտապանի ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, իրավաբանական անձ /անհատ ձեռնարկատեր, նոտար/ հանդիսացող պարտապանի վարձու աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը
0 2689

Քննարկվել է 24.05.2022 - 08.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 303-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 925-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում քաղաքացիներին հատկացված բնակարանների/բնակելի տների նկատմամբ այդ քաղաքացիների իրավունքների գրանցման հետ կապված հարցերի կանոնակարգումը և ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում մասնավորեցման աշխատանքների իրականացման համար գույքը առանձին գույքային միավորների բաժանելու, չափագրելու, կադաստրում որպես առանձին սեփականություն գրանցելու աշխատանքների կատարումը։
0 2540

Քննարկվել է 24.05.2022 - 08.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N397-ն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով լուծվում է նաև պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման հարցը: Նախագծի կարգավորման առարկան պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման խնդրի կանոնակարգումն է:
0 2730

Քննարկվել է 24.05.2022 - 08.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N623-Ն և N659-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N623-Ն և N659-Ն որոշումները։
0 2528

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.05.2022 - 08.06.2022

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված լինելու՝ օրենքով սահմանված պայմանին ծնողը բավարարելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։  
0 7380

Քննարկվել է 24.05.2022 - 09.06.2022

ԱՇՈՏ ՌԱՖԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2996

Քննարկվել է 24.05.2022 - 08.06.2022

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը, այդ գործընթացին մասնակցող անձանց գործողությունների շրջանակը:   
0 2435