Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի Արտակարգ իրավիճակների նախարարության բաժնի 6.3 կետով: Միջոցառման նպատակն է ունենալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում ուսուցանված, ուժեղ երկրաշարժերի դեպքում վարվելակերպի կանոններին տիրապետող բնակչություն։ Հայաստանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանը գտնվում են բարձր սեյսմաակտիվության գոտում: Աշխարհի ավերիչ երկրաշարժերի և մասնավորապես Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց մարդկանց ուսուցանված լինելու կարևորությունը, քանի որ ուսուցանված բնակչությունը ի վիճակի է իր արդյունավետ գործողություններով զգալիորեն նվազեցնել ուժեղ երկրաշարժից հնարավոր կորուստները: Բնակչության ուսուցումը և իրազեկության բարձրացումը աղետին նախապատրաստվելու կարևոր տարրերից մեկն է: Այն ընդգրկում է բնակչության բոլոր շերտերը` սկսած երիտասարդ սերնդից մինչև ավագ սերունդ, հաշվի առնելով նաև խոցելի խմբերին։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավմամբ ուսումնական հաստատություններում, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջոցով կկազմակերպվի բնակչության ուսուցում: Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմամբ բնակչության իրազեկության բարձրացում:
0 3003

Քննարկվել է 07.06.2022 - 22.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին¦ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է Արդարադատության նախարարության «1093․ Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11001․ Հանրային պաշտպանության ծառայություններ» միջոցառման գծով 2022 թվականի երկրորդ կիսամյակի համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 10 հաստիքի համար հատկացնել հավելյալ միջոցներ՝ (33,532.980 հազ. դրամ՝ 429.910դրամ*6ամիս*10հաստիք*30%) պայմանավորված հանրային պաշտպանության շրջանակներում մատուցվող ծառայությունների քանակի աճով, ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով, ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության պատշաճ և որակյալ տրամադրումը:
0 2982

Քննարկվել է 07.06.2022 - 23.06.2022

ՌԱԶՄԻԿ ԱՇՈՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 3074

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.06.2022 - 22.06.2022

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել վերոհիշյալ խնդիրները և օրենսդրական փոփոխությամբ շտկումներ մտցնել գործող իրավական ակտում՝ նախարարությանը ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններում, նախարարության ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած, ինչպես նաև՝ պայմանագիր չկնքած կազմակերպությունների կողմից ներդնելով խնամքի ծառայություններ, որն ուղղված կլինի առավել խոցելի խմբերի բացահայտմանը և նրանց հիմնական իրավունքների պաշտպանությանը։ Ոլորտում առկա և ապագայում ստեղծվելիք կազմակերպությունների առջև կլինեն հստակ պահանջներ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման տեսանկյունից՝ ապահովելով քաղաքացիների առողջ և արժանապատիվ ծերացումը։ Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, սահմանվել են փոքր տները: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքները: Հստակեցվել են խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն:
9 3663

Քննարկվել է 06.06.2022 - 21.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կանոնադրության մեջ:
0 2746

Քննարկվել է 06.06.2022 - 22.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, որի արդյունքում ներմուծման և արտահանման հետ կապված՝ մեկ պատուհան էլեկտրոնային համակարգի գործարկման ընթացքում խոչընդոտներ չեն առաջանա:
0 3293

Քննարկվել է 06.06.2022 - 21.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է որպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային փոստային ցանցի սպասարկման կետերի միջոցով հանրային ծառայություններ մատուցող քաղաքացիական կենտրոնների ստեղծման հերթական քայլ ամրագրել Քաղաքացիական կենտրոնի ստեղծումը Աբովյան համայնքում և տվյալ Քաղաքացիական կենտրոնի միջոցով հանրային ծառայությունների մատուցման բացառիկ լիազորության վերապահումը «Հայփոստ» ՓԲԸ-ին:
0 2795

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.06.2022 - 23.06.2022

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա ջրային ռեսուրսների ոլորտի կառա­վար­ման գործընթացներում և իրավական ակտերում ներդնել կլիմայի փոփոխության հարմարվո­ղականության նկատառումները: Այն մեծապես կնպաստի ջրային ոլորտում գիտելիքների և հարմարվողականության կարողությունների զարգացմանը, պլանավորման քաղաքականության պատշաճ համակարգմանը և կիրարկմանը, ինչպես նաև կխթանի կայուն և հուսալի ջրամատակարարման ծառայությունների ապահովմանը և ջրային տնտեսության զարգացմանը փոփոխվող կլիմայի պայմաններում:
0 3575

Քննարկվել է 06.06.2022 - 21.06.2022

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և հակասություններ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց: Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը միտված է նաև ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1268-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը: Նախագծով իրականացվել են  մի շարք բովանդակային և խմբագրական բնույթի  փոփոխություններ և լրացումներ: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև ««Պետական տուրքի մասին», ««Լիցենզավորման մասին», ««Գովազդի մասին», ««Զանգվածային լրատվության միջոցների մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Լեզվի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներում, որոնք իրենցից ներկայացնում են խմբագրական բնույթի փոփոխություններ:
0 5120