Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.06.2022 - 05.08.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1584-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետից և Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին»  պահանջներից։          «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: Նախագծի ընդունմամբ կապահովվի Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի և Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1584-Ն որոշման  պահանջները:
0 2965

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.06.2022 - 02.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 2932

Քննարկվել է 17.06.2022 - 02.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»       Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը՝ համաձայն հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:    Նախագծով առաջարկվող կարգավորումները հիմք են  փոքրաթիվ աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունում գործընթացը պատշաճ կազմակերպելու, դասարանները որոշակի առարկաների ժամերին ըստ համատեղելիության և ուսուցման գործընթացը կազմակերպելու հնարավորությունների  միավորելու՝ հնարավորություն ընձեռնելով դպրոցներում  բազմահամակազմ դասարաններ ձևավորել՝ հաշվի առնելով տարիքային և առարկայական որոշ առանձնահատկություններ:
5 6980

Քննարկվել է 16.06.2022 - 01.07.2022

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից հարկադիր կատարողի կողմից ներկայացված հարցումների հիման վրա կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավական հնարավորություն։
0 3071

Քննարկվել է 16.06.2022 - 01.07.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ փոփոխություններ և լրացումներ կատարելով Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի հետևյալ ստուգաթերթերում. «Դեղատնային գործունեության: Դեղերի մանրածախ առևտրի վերահսկողություն», որն ընդգրկում է 22 հարց, «Դեղերի մեծածախ իրացման վերահսկողություն», որն ընդգրկում է 18 հարց:
0 2560

Քննարկվել է 16.06.2022 - 01.07.2022

ՆԱՐԵԿ ԱՐՄԵՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2849

Քննարկվել է 15.06.2022 - 01.07.2022

«Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:
0 2923

Քննարկվել է 15.06.2022 - 30.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ստորաբաժանումների անվանումները համապատասխանեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործող կառուցվածքին։ Միաժամանակ, նախատեսվում է առնվազն մեկ ամիս առաջ ռոտացիայի որոշման ընդունման դրույթը փոխարինել առնվազն հինգ աշխատանքային օր առաջ համապատասխան որոշման ընդունման դրույթով։ Վերոնշյալը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, վարչարարության բարելավման տեսանկյունից մեկամսյա ժամկետը շատ երկար ժամանակահատված է, մինչդեռ մաքսային ծառայությունում նախատեսվում է աշխատանքները ռոտացիայի միջոցով կազմակերպելով աշխատակիցներին ըստ անհրաժեշտության տեղափոխել մեկ մաքսային մարմնից մեկ այլ մաքսային մարմին՝ դրանով բարձրացնելով թե աշխատանքների իրականացման արդյունավետությունը, և թե կանխարգելելով երկար ժամկետով մեկ մաքսային մարմնում աշխատելու ընթացքում մասնավոր սուբյեկտների հետ հնարավոր կապերի ձևավորումը։ Ընդ որում, այդ նպատակից ելնելով նախատեսվում է ռոտացիան երկամյա փուլերով իրականացնելու դրույթը փոխարինել ռոտացիան մինչև մեկ տարի ժամկետով իրականացնելու դրույթով։ Միաժամանակ, ռոտացիայի որոշման ընդունման ժամկետի կրճատման համար, որպես կողմնորոշիչ ժամկետ, ընտրվել է քաղաքացիական ծառայության ոլորտում քաղծառայողների տեղափոխության իրականացման համար որոշմամբ ամրագրված հինգ աշխատանքային օրվա ժամկետը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մաքսային ծառայությունը կկազմակերպվի ռոտացիայի սկզբունքով՝ նպաստելով վարչարարության բարելավմանն ու արագությանը, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը։
0 2396